09:29 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
42310

«Վստեչի ապերի»` Արամ Վարդանյանի փաստաբանը երեք տեսանյութ է հրապարակել, որոնցից մեկում երևում է, թե ինչպես են ոստիկանները փորձում կոտրել դուռը։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Արամ Վարդանյանի (մականունը` «Վստրեչի ապեր») փաստաբան Լուսինե Սահակյանը Facebook–ի իր էջում հրապարակել է տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են ոստիկանները մտնում Վարդանյանին ու նրա հարազատներին պատկանող տներ։

«Ինչպես խոստացել էինք նախօրեին, հրապարակում ենք 05.03.2020 թվականին Արամ Վարդանյանի տան, ինչպես նաև հարակից տների վրա ոստիկանների հարձակման տեսագրություններից երեքը»,- գրել է նա:

Հիշեցնենք` փաստաբան Երվանդ Վարոսյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ փետրվարի 4–ի լույս 5–ի գիշերը, ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին (Վստրեչի ապեր) և նրա հարազատներին պատկանող, Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։

Sputnik Արմենիային ոստիկանությունից հայտնել էին, որ «Վստրեչի ապերի» տանը գործողություններ են իրականացվել կոնկրետ քրեական գործի շրջանակում։ 

Արամ Վարդանյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Վարդանյանի ու նրա հարազատների տներում կատարված գործողություններից հետո կան բերման ենթարկվածներ։ Նա նշել էր, որ ոստիկանները բաժին են տարել իր պաշտպանյալի տանը եղած բոլոր տղամարդկանց։

Ըստ փաստաբանների` «Վստրեչի ապերի» տնից ոստիկաններն առգրավել են անձնական իրեր, տեսաերիզներ։

Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը` «Վստրեչի ապերը», հայտնի քրեական հեղինակություն է։

Ըստ թեմայի

«Չփորձեք ինձ ներքաշել քաղաքական խաղերի մեջ». «Վստրեչի ապերը» հայտարարություն է տարածել
Իրավապահները խուզարկում են «Վստրեչի ապերի» տունը. կան բերման ենթարկվածներ
«Վստրեչի ապերի» եղբորորդուն և հարևանին մեղադրանք է առաջադրվել. պաշտպան
թեգերը:
Ոստիկանություն, տեսանյութ, Արամ Վարդանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ