23:45 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1202 0 0

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ն օրական շուրջ 30 զանգ է ստանում գյումրեցիներից, երեխայի ուսուցիչներից, որոնք հետաքրքրվում են աղջնակի առողջական վիճակով։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր առավոտյան թեթև ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել։ Facebook սոցիալական ցանցի իր էջում լավ լուրը հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը։ Կինը մահացել էր, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազմաթիվ վնասվածքներով, տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Դեպքի առթիվ ձերբակալվել է մահացած կնոջ ընկերը` 28–ամյա մի տղա։

«Երեկվանից աղջնակը սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար»,–գրել է Դերձյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ մինչ օրս երեխային հարազատներից ոչ ոք տեսակցելու չի եկել։ Սակայն օրական շուրջ 30 զանգ են ստանում գյումրեցիներից, նրա ուսուցիչներից, որոնք հետաքրքրվում են երեխայի առողջական վիճակով։ Զանգահարողները հետաքրքրվում են նաև, թե ինչով կարող են օգնել երեխային, սակայն ԲԿ–ն տեղեկացնում է` այս պահին իրենք ապահովել են երեխայի համար անհրաժեշտ ամեն ինչ։

Գյումրիում ծեծված երեխան գանգոսկրերի բազմաթիվ կոտրվածքներ ունի. նրան ոչ ոք չի տեսակցել

Հիշեցնենք, որ երեկ երեխային այցելել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, իսկ ավելի վաղ` ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի սալջարդեր, աջ անրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ։

Նա այժմ խնամակալ չունի. հայրը երեք տարի առաջ է մահացել սրտի կաթվածից, ավագ եղբայրը հորաքույրներից մեկի հետ Ռուսաստանում է ապրում, իսկ մյուս եղբայրը չափահաս կդառնա սեպտեմբերին։ Մյուս հորաքույրը չի ցանկացել ստանձնել նրա խնամակալության գործը, իսկ մորեղբայրը Գերմանիայում է։

Գյումրիում ծեծված 13–ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

Ըստ թեմայի

Արտակարգ դեպք Գյումրիում. «Արագած» մարզամշակութային կենտրոնի տանիքից 15–ամյա տղա է ընկել
Գյումրիում հայտնաբերվել է 43–ամյա կնոջ ծեծված դի. նրա 13–ամյա դուստրը հիվանդանոցում է
Գյումրիում ծեծված 13-ամյա աղջիկն արդեն ինքնուրույն է շնչում. նրան այցելել է Փաշինյանը
թեգերը:
հիվանդանոց, ծեծ, աղջիկ, երեխա, Գյումրի

Գլխավոր թեմաներ