13:03 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
175 0 0

Քննչական կոմիտեն Արամ Վարդանյանի մասին հաղորդագրություն է տարածել, որը վերաբերում է Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած իրադարձություններին։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Ա.Վ–ն որպես մեղադրյալ է ներգրավվել Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով։

Ըստ ՔԿ–ի` նա իր մերձավորներ Ս.Կ.-ին, Ե.Ե.-ին, և Ա.Խ.-ին և ոմն Ա.-ին 2016թ. ամռանը ցուցում է տվել նախկին մերձավոր Է.Ա.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 11.900.000 ՀՀ դրամին համարժեք, 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան խմբով, բռնության գործադրմամբ բացահայտ հափշտակել, որից հետո հիշյալ անձինք, Ա.Վ.-ի կողմից նախապես կազմված խմբով, նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Բուռնազյան և Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում արգելափակել են նշված ավտոմեքենան, այնուհետև Է.Ա.-ի կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածներ են հասցրել վերջինիս, գցել գետնին, ապա, բացահայտ հափշտակելով հիշյալ ավտոմեքենան, հեռացել են:

«Այնուհետև՝ 2019թ. ամռանը, Ա.Վ.-ն եղբոր որդուն՝ Ա.Վ.-ին, հանձնարարել է իր նախկին մերձավոր Է.Ա.-ին բացահայտ առևանգել և բերել իր տուն, որի կատարման նպատակով Ա. Վ.-ն Է.Ա.-ի բնակության վայրի մոտ հանդիպել է վերջինիս և խաբեությամբ Ա.Վ.-ի հետ զրուցելու նպատակով նրա տուն գնալու վերաբերյալ առաջարկ կատարելով, մոլորեցրել է Է.Ա.-ին և չարաշահելով նրա վստահությունը ու վերջինիս բացահայտ առևանգելով՝ տեղափոխել է Ա.Վ.-ի՝ Երևան քաղաքի Արցախի փողոցում գտնվող առանձնատուն, որտեղ Ա.Վ.-ի ցուցումով նա իր կամքին հակառակ տևական ժամանակ պահվել և բռնության է ենթարկվել»,– նշված է հաղորդագրության մեջ:

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ` բացի այդ, Ա.Վ.-ն, Է.Ա.-ի հետ տևական ժամանակ ունենալով թշնամական հարաբերություններ, հանձնարարել է ապօրինաբար դիտավորությամբ Է.Ա.-ին զրկել կյանքից, որի կատարման նպատակով նա 2020թ. մարտի 04-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բուռնազյան փողոցով երթևեկող ավտոմեքենայի սրահից հրազենից կրակոցներ են արձակել Բուռնազյան փողոցում գտնվող արհեստանոցի դիմաց կանգնած Է.Ա.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով արձակված գնդակից վնասվածքներ են ստացել վերջինս և արհեստանոցում գտնվող Մ.Մ.-ն, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել նույն արհեստանոցում գտնվող այլ անձանց կյանքի համար, սակայն կրակոցներ արձակած անձը, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել ու նշված մեքենայով հեռացել է:

2020թ. մարտի 8-ին Ա.Վ.-ի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և նրան հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում:

2020թ. մարտի 5-ին առերևույթ հանցագործություններ կատարելու համար վերջինիս եղբոր որդի Ա.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 1-ին մասով, իսկ Ս.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 3-րդ մասի 1-ին կետով, և նույն օրը վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատարանի կողմից ներկայացված միջնորդությունները մերժվել են, որի հիման վրա նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք`ոստիկանությունն այսօր հայտարարեց, որ հետախուզում է հայտարարել քրեական հեղինակություն, «Վստրեչի ապեր» մականունով հայտնի 49-ամյա Արամ Վարդանյանի նկատմամբ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա մեղադրվում է սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեջ։

Իրավապահները խուզարկում են «Վստրեչի ապերի» տունը. կան բերման ենթարկվածներ 

Ոստիկանությունը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում էր դիմել ոստիկանության մոտակա բաժին` երաշխավորելով տեղեկություն հայտնողի գաղտնիությունը։

Ըստ թեմայի

«Չփորձեք ինձ ներքաշել քաղաքական խաղերի մեջ». «Վստրեչի ապերը» հայտարարություն է տարածել
Հատուկ միջոցառում Երևանում. բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրողները. տեսանյութ
«Վստրեչի ապերի» եղբորորդուն և հարևանին մեղադրանք է առաջադրվել. պաշտպան
թեգերը:
Արամ Վարդանյան, ՀՀ քննչական կոմիտե, Հայաստան

Գլխավոր թեմաներ