05:23 16 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.50
  • GBP610.52
  • EUR553.64
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
259 0 0

Կոտայքի մարզպետը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե ինքը շուտով զբաղեցնելու է տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնը:

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տարածքային կառավարման և զարգացման նախարար դառնալու առաջարկ չի ստացել: Այսօր լրագրողների հետ զրույցում Պետրոսյանն անդրադարձավ  շրջանառվող լուրերին, թե ինքը շուտով զբաղեցնելու է այդ պաշտոնը, իսկ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ փոխվարչապետ է դառնալու:

«Նման քննարկում չենք ունեցել: Ես պաշտոնս փոխելու առաջարկ չեմ ստացել»,-ասաց Պետրոսյանը:

Նա հայտնեց, որ մարտի 13-ից մեկնելու է հերթական արձակուրդի՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու համար:

Հարցին՝ եթե նրան նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ անեն՝ արդյո՞ք կհամաձայնի, մարզպետը պատասխանեց, որ ինքը «եթե»-ներով չի առաջնորդվում: «Ես պրագմատիկ մարդ եմ»,-ասաց նա:

Նշենք, որ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել է 2018թ.–ի հունիսի 1–ին։

Ո՞ւր է գնում Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնից հրաժարվելուց հետո

Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցները գրել էին, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արձակուրդից չի վերադառնա մարզպետի պաշտոնին և, ըստ ամենայնի, կտեղափոխվի այլ պաշտոնի։

Ըստ թեմայի

Ցուրտ միջանցքներ, տաք մթնոլորտ. Կոտայքի մարզի դպրոցներում «ուրիշ» ջերմաստիճան է
Երևանի և Կոտայքի մարզի 11 դպրոցում ջեռուցման նորմերի խախտում է գրանցվել
Ինչու է մարզային դպրոցներում ոչ համաչափ ջերմաստիճան. Կոտայքի մարզպետարանի պարզաբանումը
թեգերը:
Նախարար, Հայաստան, Ռոմանոս Պետրոսյան, Մարզպետ, Կոտայք

Գլխավոր թեմաներ