16:32 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Միայն նախորդ տարի հեռախոսների մուտքային և ելքային զանգերի վերծանման թույլտվություն ստանալու մասին միջնորդությունները եղել են 3565-ը։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավական համակարգը շունչը քաշելու ժամանակ չի ունեցել, և դրա մասին են փաստում նաև տվյալները: «Ժողովուրդ» թերթը մանրամասներ է հայտնում։

«Հեռախոսային կապի կամ այլ միջոցներով տարվող խոuակցությունների լսման և ձայնագրառման մասին միջնորդություններ եղել են 119-ը, որոնցից բավարարվել են 112-ը։ Հեռախոսների մուտքային և ելքային վերծանման թույլտվություն ստանալու մասին միջնորդությունները եղել են 3565-ը, որոնցից բավարարվել են 3420-ը»,–գրում է թերթը։

2019–ի ընթացքում Երևանի ընդհանուր իրավասության դատարանները կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ստացել են 1318 միջնորդություն, որից բավարարել են 1188-ը, այսինքն՝ 1188 մարդ կալանավորվել է: Ընդ որում, կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդություններով ներկայացվել է 795 գործ, որից 749-ը բավարարվել են: Ասել է թե՝ դատական համակարգը հիմնականում նախընտրել է մարդկանց կալանքը երկարաձգել։

ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի զանգերը. ԶԼՄ

Քրեական գործերով բնակարաններում խուզարկություն կատարելու համար ներկայացվել են 3005 միջնորդություն, որոնց գերակշիռ մասը բավարարվել է։ Իսկ նամակագրության, հեռագրական, փոստային հաղորդումների հսկողության մասին միջնորդությունները եղել են 688-ը, որոնցից բավարարվել են 671-ը:

Եվ ահա դատական համակարգը, ամփոփելով տարբեր միջնորդությունների վերաբերյալ գործերը, արձանագրել է, որ միայն 2019 թվականի ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանները ստացել են ընդհանուր 12.429-ը գործ։ Դրանցից 9.936-ը բավարարվել են:

«Սադրողներին» գաղտնալսելը երկսայր սուր է. արդյո՞ք Փաշինյանին դա պետք է

Հիշեցնենք, որ աղմկահարույց գաղտնալսում էր տեղի ունեցել դեռ 2018–ին։ Սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա ղեկավար Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Նրանք քննարկում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը: 2018 թվականի դեկտեմբերի 5-ին համացանցում հայտնվեց նաև Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Կառավարությունն ԱԺ–ին կոչ է անում դեմ քվեարկել գաղտնալսումների մասին օրինագծին

Ըստ թեմայի

Որտեղից է հրապարակվել Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսված զրույցը. Գրիգորյանի բացահայտումը
Մոխրոտիկի գործը. ինչպես է հայուհին գաղտնալսող սարք տեղադրել դեսպանի աշխատասենյակում 
Զգույշ խոսեք. ԱԺ–ն ընդունեց գաղտնալսումների մասին օրինագիծը
թեգերը:
պաշտոնյա, Հայաստան, գաղտնալսում

Գլխավոր թեմաներ