05:42 09 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
28601

Հակառակորդի կրակոցներից զոհված պայմանագրային զինծառայողը որոշել էր կանոնավոր գործ ունենալ և օրերս էր աշխատանքի անցել ՊՆ–ում։ Նա 2 և 4 տարեկան երեխաներ ուներ։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հակառակորդի կրակոցներից զոհված 36-ամյա պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Սիանոսյանն առաջին անգամ էր դիրքեր բարձրանում. Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Փոքր Վեդի համայնքի ղեկավարը` Նորիկ Մարտիրոսյանը։ Զոհված զինծառայողը Փոքր Վեդիի բնակիչ է։

ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտնեց, որ պայմանագրային զինծառայողը զոհվել է մոտավորապես 15:30-ին հայ–ադրբեջանական սահմանին։

«Զոհրաբը նոր–նոր էր պայմանագրային զինծառայող դարձել։ Մի ամիս էլ չկա։ Մինչ այդ նա զինվորներին է զորամասեր տեղափոխել, իսկ օրերս էլ առաջին անգամ դիրքեր բարձրացել... Նա երկու փոքր աղջիկ ունի` 2 և 4 տարեկան»,– ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` Զոհրաբը մինչ պայմանագրային զինծառայող դառնալը հողագործությամբ է զբաղվել, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնել։ Հիմա էլ որոշել էր կանոնավոր աշխատանքի անցնել հայրենիքում։

Զոհրաբ Սիանոսյանն ապրում էր մեծ ընտանիքում` կնոջ, երկու երեխաների, ծնողների, ինչպես նաև եղբոր ու եղբոր կնոջ, նրանց երկու անչափահաս երեխաների հետ։

«Աշխատող, ապրող ընտանիք է։ Կինը ջերմոցում է աշխատում, իսկ եղբայրը Ռուսաստանում էր` արտագնա աշխատանքի։ Գիտեմ, որ վարկեր ունեն, և երկու եղբայր տքնաջան աշխատում էին դրանք փակելու ու ընտանիքը պահելու համար»,–ասաց համայնքի ղեկավարը։

Հիշեցնենք, որ զինծառայողը վնասվածքը ստացել էր կրծքավանդակի շրջանում։ Դեպքը տեղի է ունեցել Նախիջևանի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։

Ի՞նչ են մտածում քաղաքացիները զինծառայողների մահվան դեպքերի մասին. հարցախույզ Երևանում

Ըստ թեմայի

«Ծնողները մեզ չեն լսում». ՊՆ փոխնախարարը խոսել է բանակի լրջագույն խնդիրների մասին
Հսկողությունը բանակում խստացվել է. պաշտպանության փոխնախարարն ասաց` ինչի հետ համաձայն չէ
Փաշինյանը բանակում զոհվածների ծնողներին խնդրի լուծման իր տարբերակներն առաջարկեց. տեսանյութ
թեգերը:
Զինվոր, կրակոց, Հայաստան

Գլխավոր թեմաներ