00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական վերնախավը Հայաստանն ասոցացնում է Ռուսաստանի հետ. ինչ ռիսկեր կան

© Photo : official site of the PM of RAПремьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин после заседания Совета глав государств-участников СНГ (28 сентября 2018). Душанбе
Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин после заседания Совета глав государств-участников СНГ (28 сентября 2018). Душанбе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած Ռուսաստանի և Թուրքիայի միջև այս կամ այն սյուժեով ժամանակավոր և մարտավարական դաշինքներին, նրանց միջև ռազմավարական մրցակցությունը ոչ ոք չի չեղարկել։ Այս հարաբերություններում Հայաստանն ընկալվում է իբրև Ռուսաստանի պատմական դաշնակից։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Սիրիական Իդլիբի շուրջ ռուս–թուրքական հակասությունները և Արցախի ուղղությամբ Թուրքիայի ակտիվությունը շարունակում են քննարկման առարկա մնալ հայ փորձագետների շրջանում։ Անհանգստության տեղիք է տալիս այն «պնդերեսությունը», որով Անկարան փորձում է խառնվել բանակցությունների գործընթացին։

Встреча президентов России и Турции Владимира Путина и Реджепа Тайипа Эрдогана (5 марта 2020). Москва - Sputnik Արմենիա
6 ժամ տևած բանակցություններ. Պուտինն ու Էրդողանն ընդունելի լուծում են գտել

Սիրիայում իրավիճակի սրումից մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել էր Բաքու, այցի շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրեր էին կնքվել։ Այնուհետև Անկարայում կայացել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս աշխուժությունը չէր կարող Հայաստանի ուշադրությունից դուրս մնալ։

«Շատ բարդ է». ռազմական փորձագետը խոսել է Պուտին–Էրդողան պայմանավորվածությունների մասին

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանի կարծիքով` Իդլիբի հարցում Թուրքիայի դիվանագիտական պարտությունը կարող է ստիպել նրան «ինքնահաստատվել» այլ կոնֆլիկտային կետերի հաշվին։ Արցախյան հակամարտության գոտին այդպիսի կետերից մեկն է։

«Այս պայմաններում Հայաստանին և նրա հանրությանն առավելագույն միասնականություն է անհրաժեշտ։ Այս պահին հասարակության միտումները միասնականությունից շատ հեռու են։ Հակառակը, շարունակ ինչ–որ արգելապատնեշներ են ստեղծվում, ատելության հռետորաբանություն է հնչում և ժխտվում է այն ամենը, ինչ կապված է նախորդ իշխանությունների հետ»,–նշեց Թևանյանն այսօր ռուս–թուրքական հարաբերությունների և Արցախի հարցում դրանց ազդեցության թեմայով կազմակերպված կլոր սեղանի ընթացքում։

Թևանյանը չափազանց վտանգավոր անվանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե նախկին իշխանությունները տասնյակ միլիոնների զենք ենք գնել, սակայն այդ զենքն, ըստ էության, մետաղի ջարդոն է։ Քաղաքագետի կարծիքով` նախկինների «ժառանգության» դեմ պայքարը Հայաստանի անվտանգության համար սպառնալի չափեր է ընդունում։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն իր հերթին ուշադրություն հրավիրեց այն փաստին, թե ինչպես է Հայաստանն ընկալվում թուրքական քաղաքական մտքի համար։

Президент России Владимир Путин и президент Турции Реджеп Тайип Эрдоган во время встречи (5 марта 2020). Москва - Sputnik Արմենիա
«Որպեսզի չկրկնվի». Պուտինն ու Էրդողանը հանդիպել են

«Թուրքական վերնախավում Հայաստանն ասոցացվում է Ռուսաստանի հետ, համարվում Ռուսաստանի դաշնակից։ Դա պատմականորեն ձևավորված կարծրատիպ է, որն անդրադառնում է նաև Թուրքիայի պաշտոնատար անձանց գործողությունների և հռետորաբանության մեջ»,–ասաց նա։

Փորձագետն ընդգծեց, որ Թուրքիայի ազգային անվտանգության հայեցակարգում ընդգրկված է հարևանների` Հայաստանի, Հունաստանի, Բուլղարիայի, Սիրիայի հետ պատերազմի հավանականությունը։ Ամեն տարի այս կետը քննարկվում, շտկվում և թարմացվում է։ Եվ այն երբեք չի դադարում այժմեական լինել։ Մելքոնյանը հիշեցրեց անցած տարվա տեղեկատվական «արտահոսքն» այն մասին, որ թուրքական Գերագույն շտաբը 2016 թ.–ին Հայաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագիր էր մշակել։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Անկարան այդ տեղեկությունն այդպես էլ չհերքեց։

Ինչու են թուրքերն Արցախի հարցում անհանգիստ շարժումներ անում, և որն է Ռուսաստանի խաղաքարտը

Արևելագետի կարծիքը կիսում է նաև քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Նրա խոսքով` երկար տարիներ Հայաստանում առասպել է տարածվել, թե Թուրքիան երբեք մեզ վրա չի հարձակվի, որ մեծ տերությունները թույլ չեն տա և այլն։ Իրականում սպառնալիքը միանգամայն իրական է։ Անկարան կարող է ապակայունացնել իրավիճակը Արցախում` իր դաշնակից Ադրբեջանին զենք և ռազմական տեխնիկա մատակարարելով և այդպիսով դրդելով նրան հակամարտության ծավալման։

Լրահոս
0