00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է համավարակը, և արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան

© Sputnik / Asatur YesayantsДевушки в защитных масках на улицах Еревaна (5 марта 2020).
Девушки в защитных масках на улицах Еревaна (5 марта 2020). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսի պատճառով համավարակ հայտարարելուց հետո շատերը սկսեցին մտածել` ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվելու։ Իսկ Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերումից հետո մեր քաղաքացիներն ավելի տարակուսած են` ի՞նչ է պետք անել։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանում կորոնավիրուսի տարածմանը բավականին թեթևամտորեն վերաբերվեցին, չնայած հարևան երկրներում վիրուսը շատ ավելի վաղ էր տարածվել։ Պաշտոնյաները հավատացնում էին մեզ, որ ամեն ինչ հսկողության տակ է, իսկ քաղաքացիները մտածում էին, որ հային ոչ մի վարակ չի կպչի։

ՀՀ որոշ պատվիրակությունների արտասահմանյան այցերը չեղարկվել են

Встречающие спец.рейса из Хургады в аэропорту Звартноц (26 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչու չեն մեկուսացրել Հայաստան ժամանածներին. պատասխանում է մասնագետը. տեսանյութ

Եվ խնդրեմ, կարծես պարզ երկնքում կայծակ խփեր` կորոնավիրուսի երեք նոր դեպք։ Ընդ որում, այդ քաղաքացիները մի քանի օր ազատ շրջել են։ Ի լրումն դրա` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակ հայտարարեց։ Վարակի երեք նոր դեպքերը գրանցվել են հենց մարտի 11-ին (ընդհանուր` 4 վարակված)։ Նրանցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են (45 և 27 տարեկան), ևս մեկը Իտալիայի քաղաքացի է (51 տարեկան)։

Կորոնավիրուսով երկու վարակվածները, որոնց թվում Էջմիածնի բնակչուհին է, մի քանի օր ապրել են իրենց առօրյա կյանքով։ Կինը անգամ հասցրել է ներկա գտնվել նշանդրեքի և հոգեհանգստի։ Այս պահին ոչ միայն Էջմիածնում, այլև Երևանում հատուկ արտահագուստով բժիշկները զբաղված են նրանց հետ շփում ունեցած մարդկանց «որսալով»։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` բժիշկներն այցելել են նաև Vivarobet բուքմեյքերական գրասենյակ և տարել են երկու աշխատակցի։ Մինչդեռ գրասենյակում մոտ երեք հազար մարդ է աշխատում։

Մարտի 15-ին ՀՀ 150 քաղաքացիներով նոր ինքնաթիռ կժամանի Իտալիայից, որտեղ մոլեգնում է կորոնավիրուսը։ Նրանք բոլորը 14–օրյա կարանտին կանցնեն։ Բայց դա միայն այն բանից հետո, երբ մյուս բոլոր չվերթերի ուղևորներին ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաները խորհուրդ տվեցին ինքնամեկուսանալ։ Եվ ձախողեցին։

Sputnik Արմենիան զրուցել է փորձագետների և առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ` հասկանալու համար, թե ինչ էր պետք անել այսպիսի իրավիճակում չհայտնվելու համար, երբ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու փոխարեն ստիպված ենք պայքարել հետևանքների դեմ։

Ի՞նչ է եղել անցյալում

Առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը վերհիշում է 2009 թ.–ը, երբ խոզի գրիպի համավարակ հայտարարվեց։

«Այն ժամանակ հրատապ միջոցներ ձեռնարկվեցին։ Բժիշկները շրջում էին տներով, ստուգում էին բոլոր դպրոցները, յուրաքանչյուր դպրոցականի, եթե որևէ մեկը մի թեթև հիվանդ էր` տուն էին ուղարկում»,–ասաց Դավիդյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Премьер-министр Никол Пашинян провел совещание в связи  с гибелью военнослужащих (17 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանն ընդհատում է արձակուրդը. կրթական հաստատություններում դասերը դադարեցվում են

Այն ժամանակ պոլիկլինիկաներում արտակարգ ռեժիմով էին աշխատում. բոլորը պատադիր հաշվառվում էին, դա վերաբերում էր հատկապես երեխաներին։ Հերթապահ բուժքույրեր էին աշխատում։ Այն ժամանակ ձեռնարկված միջոցներն աշխատեցին, բայց հիմա դա չի արվում, ասում է Դավիդյանը։

ԱՀԿ–ն ոտքի է հանել ողջ աշխարհը։ Ամեն ինչ շատ լուրջ է։ Նախկին նախարարը կարծում է, որ իրոք խուճապի մատնվել պետք չէ, դա չի օգնի, բայց Covid-19–ին պետք է շատ լուրջ վերաբերբերվել և խստացնել բոլոր ձեռնարկված միջոցառումները։

«Պետք է թեստեր և մեծ քանակությամբ ախտահանող միջոցներ ձեռք բերել։ Հասկանո՞ւմ եք` այդ ամենը փոխանցվում է ձեռքերի, մետաղի միջոցով։ Պետք էր անմիջապես գլխի ընկնել, և այս ամենը մի քիչ ավելի շուտ սկսել»,–ասաց նա։

Կիրակի օրը ևս մեկ չվերթ է սպասվում Իտալիայից. կառավարությունում քննարկել են` ինչ անել

Դավիդյանը նշում է, որ կորոնավիրուսի նոր տիպը վտանգավոր է նրանով, որ նույնիսկ ինկուբացիոն շրջանում վարակիչ է։ Հենց այդ պատճառով է այն այսքան տարածվել։

Առողջապահության նախկին նախարարը հույս ունի, որ Հայաստանը հեշտ կպրծնի, քանի որ մեր երկրում դրսից եկած շատ մարդիկ չեն լինում։ Ընդ որում, նա գտնում է, որ բոլոր նրանք, ովքեր Իտալիայից Հայաստան են ժամանելու հատուկ չվերթով, պետք է մեկուսացվեն, ընդ որում` ոչ տնային պայմաններում։

Չէ՞ որ այստեղ կարևոր է ևս մեկ գործոն` հայերը շատ շփվող են։ Նույնիսկ եթե մեկուսացվածն ինքը տնից դուրս չի գալիս, նրան կարող են այցելել ընկերները, հարազատները, այդ պատճառով էլ ինքնամեկուսացման խորհուրդը լուրջ չէ։

Ի՞նչ պետք է անի Հայաստանի իշխանությունը

Ակնհայտ է, որ Իտալիայում (որտեղ ավելի քան 12 հազար վարակված կա) ձեռնարկված քայլերը տարբերվելու են Հայաստանում անցկացվող միջոցառումներից։

Министр здравоохранения Арсен Торосян на пресс-конференции по теме коронавируса (1 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել. նախարար

Փաշինյանը շտապ վերադարձավ Երևան. ՔՊ–ն հրատապ նիստ է հրավիրել

Սակայն դա չի ազատում երկրին քայլեր ձեռնարկելուց։ Պարզապես միջոցառումների ծավալները կախված են վարակման դեպքերի քանակի ու վարակի տարածման ներուժի հետ։ Այսպես է կարծում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

Նա կարծում է, որ բոլոր օղակների բուժաշխատողները, և առաջին հերթին շտապօգնության աշխատակիցները, պետք է հրահանգավորում անցնեն։

Զեյնալյանը նշում է, որ բժիշկները պետք է իմանան` ինչպես վարվել կորոնավիրուսով վարակվածների հետ, արհեստական շնչառության սարքերն ու թթվածնային դիմակները պետք է հաշվարկվեն։ Նույնը վերաբերում է ոստիկանության աշխատակիցներին. նրանք պետք է ծանուցվեն` ինչպես վարվել նման դեպքերում։

Լրահոս
0