07:22 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (976)
214 0 0

ՀՀ–ում ալկոգելի պահեստավորված որոշակի խմբաքանակ կա։ Եթե դասերը սկսվելուց հետո ալկոգել պետք լինի, ուսումնական հաստատություններին կտրամադրվի պահեստավորված խմբաքանակը։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում օրական մոտ 6-7 տոննա ալկոգել է արտադրվում։

«Երեկ հանդիպել եմ ալկոգելի արտադրությամբ զբաղվող ներքին արտադրողների հետ։ Խնդիրն այն է, որ խոշոր դեղատնային ցանցերում առավոտյան ստանում են ալկոգել, որը շատ արագ վերջանում է»,–ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով` կա նաև ալկոգելի պահեստավորված որոշակի խմբաքանակ և եթե ուսումնական հաստատություններին դասերը սկսվելուց հետո պետք լինի այն, իրենք կարող են տրամադրել։ Գևորգյանի հավաստմամբ` ալկոգելի մասով գնային փոփոխություն չկա։

Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի. Փաշինյան

Անդրադառնալով մի շարք դեղատներում բժշկական դիմակների բացակայությանն ու դրանց բարձր գնին` Գևորգյանը նշեց, որ որոշ տնտեսվարողներ փոքր, լոկալ արտադրություն են սկսել։ Նրանց արտադրած դիմակի գինը 150-200 դրամ կլինի։ Բացի այդ, ըստ Գևորգյանի, մեծ տնտեսվարողները հայտնում են` դիմակների գների նվազման միտում կա, որովհետև Չինաստանն էլ է սկսել վաճառք առաջարկել։

Հիշեցնենք` պաշտոնապես Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը 6-ն է, բայց վարակվածները կարող են ավելի շատ լինել։ Մարտի 12-ի դրությամբ Ծաղկաձորում պաշտոնապես մեկուսացված է ընդհանուր առմամբ 98 մարդ։ Նրանցից 31-ը «Գոլդեն փելես» հյուրանոց են տեղափոխվել դեռ մարտի 1–ին, 2 շաբաթ ժամկետով։ Մարտի 11-ին հյուրանոցում կարանտինի են տեղավորել ևս 10 մարդու, իսկ մարտի 12-ին` ևս 57–ին։ Նրանք բոլորը ուղիղ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ։

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում ուսումնական պրոցեսը դադարեցվել է մինչև մարտի 23–ը։

Քաղավիացիայի ոլորտում ստեղծված վիճակը համեմատում են 2–րդ համաշխարհայինի հետ

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (976)

Ըստ թեմայի

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. օգտակար խորհուրդներ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը կորոնավիրուսով է վարակվել
Կորոնավիրուսով վարակվածների, մահացածների և բուժվածների թիվն աշխարհում. մարտի 13-ի տվյալներ
թեգերը:
Ալկոգել, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Գեղամ Գևորգյան

Գլխավոր թեմաներ