01:52 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
45 0 0

ԱԱԾ աշխատակիցները քաղաքացուն ստուգել են ՀՀ պետական սահմանը հատելու ժամանակ, և ռենտգեն ճառագայթների միջոցով անցկացված զննումը ցույց է տվել, որ նրա մարմնում գլանաձև իր կա։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ քաղաքացին, իր ընկերոջ հետ համաձայնության գալով, մեկնել է ԻԻՀ, որտեղ ընկերոջ ծանոթ ԻԻՀ քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի 98.37 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց և այն, ՀՀ տեղափոխելու նպատակով, թաքցրել իր մարմնում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՀՀ պետական սահմանը հատելու ժամանակ ԱԱԾ աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելիս, վերջինիս ենթարկել են մաքսային կրկնակի զննման՝ ռենտգեն ճառագայթների միջոցով, ինչի արդյունքում հաստատվել է նրա մարմնում (հաստ աղիում) գլանաձև իրի առկայությունը, որից հետո վերջինս խոստովանել է իր մոտ հայտնաբերված գլանաձև իրի մեջ թմրանյութի առկայության հանգամանքը և խնդրել բժշկական միջամտությամբ այն իր մարմնից հանել:

Այդ նպատակով նա տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ քաղաքացին, առանց բժշկական միջամտության, անձամբ հանել է թմրամիջոցը և ներկայացրել իրավապահներին, ինչի կապակցությամբ կազմվել է արձանագրություն:

Թմրանյութ սուրճի փոխարեն. ինչպես է Իրանից Հայաստան թմրանյութ ներկրվում ու արտահանվում

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի (թմրամիջոցների մաքսանենգությունը) 4-րդ մասի 1-ին կետով և 38-266-րդ հոդվածի (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով նշված քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Սակայն նախաքննության ընթացքում հիշյալ անձը հայտարարել է, որ իր մոտ թմրամիջոց չի եղել, հայտնաբերված թմրամիջոցն իր հետ առնչություն չունի, իսկ անձնական խուզարկությունն իրականացվել է առանց ընթերակաների:

Նրա այդ հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինիս կողմից ներկայացված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, իսկ իրավապահների գործողությունները եղել են իրավաչափ:

Նշված անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Իրանցին փորձել է մեծ քանակությամբ թմրանյութ բերել ՀՀ. նա նախկինում նման փորձ էլի է արել

Ըստ թեմայի

Ոստիկանությունը չգիտի` կանեփը թմրանյութ է, թե դեղ. ամերիկահայի խնդիրները հայրենիքում
«Թմրանյութե» վարագույր. 23-ամյա կինը փորձել է Հայաստանից թմրանյութ ուղարկել Ավստրալիա
Ոստիկանները 29-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ են հայտնաբերել և բերման ենթարկել. տեսանյութ
թեգերը:
թմրանյութ, ՀՀ քննչական կոմիտե, Հայաստան

Գլխավոր թեմաներ