10:37 27 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (705)
66810

Covid-19 կորոնավիրուսի պատճառով Հայաստանում մեկուսացվածներին հավանաբար նախանձում է ամբողջ աշխարհը, քանի որ ի տարբերություն մյուսների, Հայաստանի իշխանությունը որոշեց քաղաքացիներին կարանտինի ուղարկել ոչ թե սովորական հյուրատուն, այլ հինգաստղանի հյուրանոց։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Նախկին հինգաստղանի «Գոլդեն փելես » հյուրանոցում մեկուսացված Covid-19 կորոնավիրուսի հավանական կրողները գոհ են իրենց պահման պայմաններից։ Ավելին` նրանք այսպիսի «ընդունելության» չէին էլ սպասում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում սա կարանտինում գտնվող քաղաքացիներին մոտ կանգնած աղբյուրներն են պատմել։

Ծաղկաձորում մեկուսացման մեջ է գտնվում է 98 մարդ։ Նրանցից 31-ին այստեղ բերել են մարտի 1-ին` կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքի գրանցումից հետո. վարակվածը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, որը հայրենիք է վերադարձել Թեհրանից։ Այսօր` մարտի 13-ին, նրա ուղեկիցները կորոնավիրուսի առկայության թեստ կանցնեն, և եթե պատասխանը բացասական լինի, ապա արդեն մարտի 14-ին նրանք կարող են տուն գնալ։

Կյանքը հինգաստղանի հյուրանոցում ժանտախտի ժամանակ

Լավ մթնոլորտ, փափուկ անկողին, հրաշալի տեսարան պատուհանից և համեղ սնունդ։ Թերևս այսպես կարելի է նկարագրել միջավայրը, որտեղ մեկուսացվածները սպասում են ժամկետի ավարտին։

«Անձնակազմը հյուրասեր է, լավ են վերաբերվում, լսում են մեկուսացվածների ցանկությունները և կատարում դրանք։ Կերակրում են օրական 4 անգամ, սնունդը լավն է, թարմ մթերքներից»,–պատմեց մեր զրուցակիցը։

Բացի այդ, օրը մի քանի անգամ ստուգում են պացիենտների ջերմությունը։ Սնունդը սենյակ են բերում հատուկ տուփերով, աշխատակիցները հատուկ արտահագուստով և դիմակներով են։ Մեկուսացվածներն ամեն ինչով ապահովված են։ Նրանք ուտում են, լվանում և արդուկում են իրենց հագուստը։

Միայն մի բացասական կողմ կա` նրանց դուրս չեն թողնում ոչ միայն հյուրանոցի, այլև սենյակի սահմաններից։

Քաղավիացիայի ոլորտում ստեղծված վիճակը համեմատում են 2–րդ համաշխարհայինի հետ

«Բոլոր նախազգուշական միջոցները ձեռնարկված են, նրանք գեղատեսիլ վայրում են, պատուհանից շքեղ տեսարան է բացվում։ Կա ինտերնետ, հեռախոս և հեռուստացույց։ Դա թեթևացնում է մեկուսացված վիճակը։ Միակ բացասական կողմն այն է, որ չեն կարող սենյակից դուրս գալ»,–ասաց մեր զրուցակիցը։

Մեկ այլ աղբյուր` պացիենտներից մեկի որդին, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր հորը ամենաշատը դուր է գալիս ճաշացանկը։ Այն կազմված է օգտակար մթերքներից` մրգերից ու բանջարեղենից։

«Բոլոր պայմանները ստեղծված են, սենյակները ջեռուցվում են, ոչ մի բողոք չկա։ Միայն թե հայրս հոգնել է անգործությունից և փակված մնալուց»,–ասաց տղամարդը։

Նրա խոսքով` մեկուսացվածներին թույլ չեն տալիս շփվել, որպեսզի հանկարծ միմյանց չվարակեն։ Նույնիսկ աղբը դուրս են հանում և ոչնչացնում են հատուկ վայրում, ընդհանուր աղբավայրից առանձին։

Ինչո՞վ են սնվում

Ճաշացանկը, որով սնվում են «Գոլդեն փելեսում» գտնվողները, բավական բազմազան է և կշտացնող։ Ճաշատեսակները պատրաստում են հանրային սննդի ապահովմամբ զբաղվող հեղինակավոր Արտ Լանչ ընկերության խոհարարները։ Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց ընկերության համասեփականատեր Բակուր Մելքոնյանը, ճաշացանկը կազմվել է օրաբաժնին հետևող բժշկի հետ համատեղ։

«Մեր ընկերության մենեջերը հատուկ նշանակված բժշկի հետ քննարկում է շաբաթվա ճաշացանկը։ Այնուհետև արդեն մեր խոհարարները կազմված ցուցակի համաձայն նախաճաշ, ճաշ և ընթիք են պատրաստում»,–ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով` բոլոր ճաշատեսակները բանջարեղենով հարուստ են։ Դրանք հյուրանոցից դուրս են պատրաստում։ Ուտելիքը պացիենտներին բերում են հատուկ մեկանգամյա օգտագործման տարաներով։ Մելքոնյանը նշեց, որ իր ընկերության աշխատակիցները հյուրանոց չեն մտնում, նրանք մուտքից փոխանցում են ուտելիքը և հեռանում։

Ճաշատեսակների մեջ չկան նաև մսաղացով աղացած մսից և շուտ փչացող մթերքներից պատրաստված կերակրատեսակներ։

Ի՞նչ գիտենք «Գոլդեն փելեսի» մասին

«Գոլդեն փելեսը» տարածաշրջանում միակ պաշտոնապես ճանաչված 5 աստղանի հյուրանոցն է։ «Հայաստանի մարգարիտ»` նախկինում հենց այդպես էին անվանում հյուրանոցը, որը պատկանում էր Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին։

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու(փողերի լվացում) դեպքի առթիվ։

Ավետիսյանը դիմել էր նախաքննական մարմին` առաջարկելով հյուրանոցը նվիրել պետությանը։ Այդ պահից սկսած «Գոլդեն փելեսը» կառավարության ղեկավարության տակ է։

Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի. Փաշինյան

Մինչ պացիենտները ժամանակ են անցկացնում հյուրանոցում, Facebook–ում շարունակում են ոգեշնչվել «կորոնաբանտարկյալների» բնակության պայմաններով։ Այդ թեմայով բազմաթիվ մեմեր ու վիդեոներ են հայտնվել։

Սակայն դժվար թե կարելի է նախանձել մեկուսացվածներին, քանի որ նրանք չեն կարող օգտվել բարձր կարգի հյուրանոցի առաջարկած ողջ հարստությունից։

Հյուրանոցը տարբեր դասի 120 համար ունի։ Բոլորը հագեցած են օդափոխիչով, հարթէկրան հեռուստացույցով և միկրոալիքային վառարանով։ Լոգասենյակներում կա փոքրիկ լոգարան, ցնցուղ և վարսահարդարիչ։ Այստեղ կան ստանդարտ, դասական, դելյուքս, թաուեր սուիթ, ջունիոր սուիթ, սենյոր սուիթ, բնակարանային սուիթ, նախագահական, ռոյալ սուիթ համարներ։

Գործում է ջեռուցման համակարգ, հանրային տարածքների օդափոխության համակարգ, շուրջօրյա տաք և սառը ջուր, ավոտակայանատեղի, կան համաժողովների անցկացման սրահներ, բիզնես կենտրոն, չծխողների համար նախատեսված համարներ, լվացքատուն, դռնապանի ծառայություն, ուղեբեռի պահպանման ծառայություն, համարների սպասարկում, SPA, մարզադահլիճ։

Կաթիլային է ընդունել և գնացել նշանդրեքի. մեկուսացվել են կնոջ հետ շփված ոսկերիչը, վարսավիրը

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (705)

Ըստ թեմայի

Արսեն Թորոսյանն այցելել է «Գոլդեն փելես» հյուրանոցում ապրող 31 քաղաքացիներին
Կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներից 10-ին մեկուսացրել են «Գոլդեն փելեսում»
Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում նոր «կասկածյալների» են տեղավորել
թեգերը:
Ծաղկաձոր, Հայաստան, կորոնավիրուս, «Գոլդեն փելես» հյուրանոց

Գլխավոր թեմաներ