15:05 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD501.55
  • GBP616.76
  • EUR542.38
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
269 0 0

Բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրվա կապակցությամբ Sputnik Արմենիան զրուցել է Գեղամ Հարությունյանի հետ։ Նա այն բանտի բժիշկն է, որում պահվել է բանաստեղծը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Եղիշե Չարենցին սիրում էին հասարակության գրեթե բոլոր շերտերի ներկայացուցիչները։ Երևանի բանտի բժիշկ Գեղամ Հարությունյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց, որ բանաստեղծին հարգում ու մեծարում էին նույնիսկ կալանավորները։

Бывший врач санчасти при ереванской тюрьме Гегам Арутюнян в доме-музее Егише Чаренца (19 февраля 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Գեղամ Հարությունյան

Բանաստեղծին մեղադրել են հակահեղափոխականության, ազգայնականության ու ահաբեկչության մեջ։ 1936 թվականի սեպտեմբերին նրան ձերբակալել են։ Մեկ տարի անց` 1937–ի նոյեմբերին, Չարենցը հեռացավ կյանքից։ Նա մահացավ Երևանի բանտի հիվանդանոցում։ Մինչև հիմա բանաստեղծի մահվան հավաստի պատճառները հայտնի չեն։ Վարկածներ կան բռնի մահվան մասին։

Այսօր այդ բանտի շենքը չկա։ Այն կառուցվել էր դեռևս ԽՍՀՄ–ից առաջ, 1970 թվականին քանդել են հակամարդկային պայմաններում մարդկանց պահելու համար։ Հարությունյանը 1957 թվականից աշխատել է այդ բանտին կից հիվանդանոցում։

«Չարենցին շատ էին հարգում։ Կալանավորները յուրային էին համարում նրան ու օգնում էին, ինչով կարողանում էին. սիգարետ, ուտելիք էին բերում», – պատմեց Հարությունյանը։

Նրա խոսքով` այն ժամանակ «հակախորհրդային» մարդու հետ որևէ բան կիսելը (իսկ Չարենցին հենց այդպիսի մեղադրանք էր ներկայացվել) մեծ համարձակություն էր։ Այդ «հանցագործությունը» կարող էին մեխանիկորեն վերագրել այն մարդուն, որը համակրում էր նրան։ Բոլորը մեծ ռիսկի էին դիմում։

Հարությունյանը հիշում է, որ երբ բանտի ղեկավարությունից որևէ մեկն անցնում էր բանտախցերի մոտով, բոլորը բղավում էին. «Ազատություն Չարենցին»։

Дом-музей Егише Чаренца (19 февраля 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Եղիշե Չարենցի տուն–թանգարան

Բժիշկն ինքն էլ է 70–ականներին ռիսկի դիմել։ Երբ շենքը սկսել են ապամոնտաժել, նրան հաջողվել է իր ամառանոցում թաքցնել Չարենցի բանտախցի դուռը, ճաղերն ու բանաստեղծի ափսեն։

Չարենցի երկու կանայք` Արփենիկը և Իզաբելլան

Նա 30 տարի գաղտնի է պահել իր ունեցածը և միայն 90–ականներին` ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, դուռը նվիրել է Չարենցի տուն–թանգարանին։

«Դա իմ սեփականությունը չէ, այլ հանրային արժեք։ Այդ պատճառով դուռը պետք է թանգարանում լինի», –ասաց Հարությունյանը։

Дом-музей Егише Чаренца (19 февраля 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Եղիշե Չարենցի տուն–թանգարանին նվիրաբերած դուռը

Հարությունյանը հիշում է, որ բանտը եռահարկ հին շենք էր։ Ամեն հարկում 20–30 խուց կար, որոնցում մեկից հինգ բանտարկյալ էր լինում։ Խցերն ու շենքը չէին համապատասխանում ոչ մի նորմերին, պայմաններն անմարդկային էին։

Հարությունյանի խոսքով` այդ խցերից մեկում` թիվ 21–ում, բանտարկված էր մեծ բանաստեղծը։

  • Գեղամ Հարությունյան
    Գեղամ Հարությունյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Չարենցի տուն–թանգարանին նվիրաբերած դուռը
    Չարենցի տուն–թանգարանին նվիրաբերած դուռը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Գեղամ Հարությունյան
    Գեղամ Հարությունյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Չարենցի տուն–թանգարանին նվիրաբերած դուռը
    Չարենցի տուն–թանգարանին նվիրաբերած դուռը
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
Գեղամ Հարությունյան

Ի՞նչ վիճակում է երևանյան բանտը, որտեղ պահվել է Եղիշե Չարենցը

Ըստ թեմայի

Որքա՞ն լավ գիտեք Պարույր Սևակի ստեղծագործությունները
Արմենուհին` Չարենցի սերը. մեծ բանաստեղծի սիրո պատմության վարագույրը շուտով կբացվի
Չարենց և Արփենիկ. մի սիրո պատմություն
թեգերը:
կալանավոր, Թանգարան, Բանտ, Եղիշե Չարենց, Հայաստան

Գլխավոր թեմաներ