07:56 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
438 0 0

Միլիոնավոր արժողությամբ օգտագործման համար ոչ պիտանի զենք գնելու դեպքը բացահայտել է Ազգային անվտանգության ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ձեռք բերված 42 մլն դոլարի ենթադրյալ անպետք զինատեսակների փաստով հարուցված քրգործից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել:

ՀՀ կառավարությունը փակել է 1980–ականների զենքերի ամոթալի էջը. Փաշինյան

«Այս քրեական գործով հարցաքննության են հրավիրվել 2016-2017 թվականների ընթացքում Զինված ուժերի պաշտոնատար անձինք։ Վերջիններս պնդել են, որ զենքը գնելու ժամանակ տեղյակ չեն եղել, որ այն անպիտան է»,–գրում է թերթը։

ԶՈՒ պաշտոնատար անձանց խոսքով՝ երբ զենքը գնվել է և փորձել են օգտագործել, այդ ժամանակ հասկացել են, որ այն չի կարողանում որսալ, ոչնչացնել հակառակորդի անօդաչու սարքը:

Ի՞նչ զինտեխնիկա է ոչնչացվել Հայաստանում. պարզաբանում է ՊՆ մամուլի քարտուղարը

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անպիտան զենքի դեպքով բացահայտումն արել է Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ ավելի ուշ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի «Այո»–ի քարոզարշավի ժամանակ Սյունիքի մարզի Տաթև համայնքում մարտի 11-ին Փաշինյանը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար է տվել ու զենք առել։ Այդ զենքը, ըստ վարչապետի, չի աշխատում, ոչ մի բանի պիտանի չէ, ընդամենը մետաղի ջարդոն է:

«Ոչ մի յուրացում չի եղել». ԳՇ պետը խոսել է ORSIS–ից զենքի նոր գնումների մասին

Ըստ թեմայի

«Ռազմական գաղտնիք է». Հայաստանը գնել և գնում է նոր ու ժամանակակից սպառազինություն
«Սու-30ՍՄ» չորս ինքնաթիռները ՀՀ կհասնեն դեկտեմբերին կամ հունվար-փետրվարին. նախարար
Հայաստանում կսկսեն նոր զենք արտադրել. առաջին փորձանմուշները ցուցադրվեցին Ստեփանակերտում
թեգերը:
Սերժ Սարգսյան, Զենք

Գլխավոր թեմաներ