23:08 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (804)
61 0 0

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված որոշակի սահմանափակումներ կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղին» տեղեկացնում է, որ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունը, ժամանակավորապես կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը։

«Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը կկասեցվի մարտի 14-ից 24-ն ընկկած ժամանակահատվածում։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,–նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հայտնաբերվել. հիվանդները դարձան 15–ը

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր` ՀՀ կառավարությունը Վրաստանի կառավարության հետ երկկողմ պայմանավորվածությունների արդյունքում որոշում է կայացրել մինչև մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը:

Նշենք նաև, որ Հայաստանի և Վրաստանի միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը:

Հայաստանում կորոնավիրուսի պատճառով փակվում են նաև պետական մշակութային օջախները

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (804)

Ըստ թեմայի

Խուճապը միայն սոցցանցերո՞ւմ է, կամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում
«Այս տարվա պլանները շատերը կչեղարկեն». կորոնավիրուսը կարող է կաթվածահար անել աշխարհը
Կորոնավիրուսով վարակվածների, մահացածների և բուժվածների թիվն աշխարհում. նոր տվյալներ
թեգերը:
կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն, Գնացք, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ), Հայաստան

Գլխավոր թեմաներ