22:23 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (804)
95 0 0

Զորամասերում կատարված անակնկալ շրջայցի ընթացքում ստուգվել են զորամասերի սանիտարական պայմանները։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի ծառայության վարչության սպաներն անակնկալ ստուգայցեր են կատարել Լոռու, Արմավիրի և Երևանի կայազորների զորամասերում:

Արցախի հետ սահմանին ադրբեջանցիների կրակոցների թիվն ավելացել է

«Ստուգվել են զորամասերում ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, ուսումնանյութական բազայի սարքինության վիճակը, զորքերի ծառայության կազմակերպումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Շրջայցի ընթացքում ստուգվել են նաև զորամասերի սանիտարական պայմանները, զինված ուժերի անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքը:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսով վարակվելու 15 դեպք։ ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ` փետրվարի 26-ին, հայտարարություն էր տարածել` հորդորելով չայցելել զորամասեր` զինվորներին տեսակցելու։ ՊՆ–ն սահմանափակում է դրել նաև զինվորների արձակուրդների վրա։

Սարգսյանը կորոնավիրուսի թեմայով զրուցել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (804)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ ԿԲ-ն հորդորում է օգտվել անկանխիկ վճարամիջոցներից
Բաղրամյան 26–ում կորոնավիրուսի դեմ պայքար են սկսել. տեսանյութ
Խուճապը միայն սոցցանցերո՞ւմ է, կամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում
թեգերը:
ստուգումներ, զորամաս, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ