04:06 16 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.50
  • GBP610.52
  • EUR553.64
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (824)
440 0 0

Որոշ քաղաքացիներ, իմանալով տասնչորսօրյա կարանտինի մասին, փորձել են այլ ճանապարհներով վերադառնալ Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի-Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր պաշտոնական էջում՝ ուղիղ եթերով, ամփոփ ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի  տարածումը կանխելու և դրա բացասական հետևանքները նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Նրա հավաստմամբ` առողջապահության նախարարությունը շուտով ձեռք է բերելու, այսպես կոչված «ռապիդ» թեստեր, որոնք կարճ ժամկետում՝ ընդամենը 15 րոպեում, հնարավորություն են տալու նախնական հաստատել կամ հերքել կորոնավիրուսի առկայությունը։ Այս թեստերը հիմնականում կիրառվելու են մեր  երկրի սահմանային անցակետերում, «Զվարթնոց» օդանավակայանում։

«Արդեն շատ ավելի արդյունավետ և մեծածավալ տվյալներ կկարողանանք կուտակել, որոնց կհետևեն մեր հետագա քայլերը»,- նշեց է փոխվարչապետ Ավինյանը։

Նա նաև անդրադարձավ այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 21:30-ին ծրագրված թռիչքին, որը Հռոմից Երևան կտեղափոխի մեր հայրենակիցներին։ Թռիչքի ժամանակ ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կիրականացվեն առողջապահական անվտանգության բոլոր միջոցառումները, իսկ Հայաստան հասնելուն պես նրանք միանգամից կտեղափոխվեն տասնչորսօրյա կարանտինային հսկողության տակ։

«Որոշ քաղաքացիներ, իմանալով այս տասնչորսօրյա կարանտինի մասին, փորձել են այլ ճանապարհներով վերադառնալ Հայաստան։ Մեր բոլոր քաղաքացիները, ովքեր վերջին շրջանում եղել են Իտալիայում, անկախ նրանից, թե որ չվերթով կգան, անպայման տասնչորսօրյա կարանտինի պետք է ենթարկվեն»,- հայտարարեց փոխվարչապետ Ավինյանը։

Վաղվանից Էջմիածնի ռեստորաններում չեղարկվելու են բոլոր հանդիսությունները

Նա հայցեց Իտալիայից Հայաստան ժամանող բոլոր քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհանգստության ու սահմանափակումների համար և նախազգուշացրեց, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ չվերթով նրանք կվերադառնան Իտալիայից հայրենիք,  անպայման կտեղափոխվեն կարանտին։ Խոսքը վերաբերում է հանրային առողջությանը և հաշվի առնելով վիրուսի վտանգը՝ սրանք նվազագույն քայլերն են, որ պետք է իրականացնենք։

Տեսաուղերձի վերջում փոխվարչապետը համոզվածություն հայտնեց, որ այս համաճարակը միասին հաղթահարելու ենք, և նշեց, որ իրավիճակի՝ նույնիսկ վատագույն սցենարով զարգանալու դեպքում իշխանություններն ունեն ելքի ճանապարհները։

Հիշեցնենք, որ մարտի 15–ի ժամը 20։00–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 26 դեպք կա, որոնցից 18-ը փոխկապակցված են Էջմիածնի հայտնի դեպքի հետ։

Հիվանդների թվում նաև դպրոցահասակ երեխա կա։ Նա սովորում է Էջմիածնի դպրոցներից մեկում։ Մեկուսացվել են երեխայի դասընկերներն ու ուսուցիչները։

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (824)

Ըստ թեմայի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 23-ի. Արսեն Թորոսյան
Կորոնավիրուսով վարակված երեխայի ուսուցիչները, դասընկերները մեկուսացված են. մանրամասներ
Հայաստանյան եկեղեցիներում ևս կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվում
թեգերը:
Տիգրան Ավինյան, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ