20:28 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (896)
94610

Նախարար Թորոսյանի խոսքով` կորոնավիրուսի հաստատված վերջին 2 դեպքը միմյանց հետ փոխկապակցված անձինքն են։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հայաստանում կորոնովիրուսով վարակման ևս 2 դեպք է հաստատվել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հրապարակել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնք իրար հետ փոխկապակցված են: Նրանց սերտ շփման շրջանակը պարզվում է»,–գրել է նախարարը:

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 28 դեպք:

Թորոսյանը նաև լավ լուր է հայտնել`առաջին պացիենտի երկրորդ թեստը բացասական է, այսինքն նա առողջացել է:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակման  3 դեպք հաստատվել էր այսօր առավոտյան։ Նրանց մեջ նաև Էջմիածնի դպրոցներից մեկում սովորող երեխա կա։ Վարակվածներից 21 պացիենտի առողջական վիճակը բավարար է, այդ թվում` նաև դպրոցահասակ երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։

Հայաստանը ծափահարում է կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին. տեսանյութ

Ժամը 20։00–ի սահմաններում պարզ դարձավ, որ ևս 3 մարդու թեստեր դրական արդյունք են արձանագրել։ Իսկ քիչ առաջ նրանց ավելացան ևս 2–ը։ Այսպիսով` միայն մարտի 15–ին կորոնավիրուսով վարակման 8 դեպք է գրանցվել Հայաստանում։ Մոտ 300 քաղաքացի գտնվում են կարանտինում։

Հայաստան կբերվեն կորոնավիրուսի ախտորոշման «արագ թեստեր». Տիգրան Ավինյան

Առնվազն մինչև մարտի  23 -ը ՀՀ-ում չեն գործի կրթական հաստատությունները։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ հատուկ օնլայն հարթակներ են ստեղծվում հեռավար ուսուցման կազմակերպման համար։ Չեն գործի նաև թատրոնները համերգասրահները և այլ շատ հասարակական վայրեր։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (896)

Ըստ թեմայի

Հայաստանյան եկեղեցիներում ևս կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվում
Վաղվանից Էջմիածնի ռեստորաններում չեղարկվելու են բոլոր հանդիսությունները
Վրաստանը և Ռուսաստանը ժամանակավորապես փակում են սահմանը
թեգերը:
Արսեն Թորոսյան, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ