10:45 02 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP598.08
  • EUR540.76
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (788)
133 0 0

ՀՀ վարչապետը երկրորդ անգամ էր կորոնավիրուսի թեստ հանձնել, քանի որ շփվել էր վարակակրի հետ:

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է երկրորդ «կորոնաթեստի» պատասխանը և վերադառնում է Երևան:

«Մեր թեստերի պատասխանը կրկին բացասական է: Առավոտյան վերադառնում եմ Երևան»,- Facebook-ի իր էջում գրել է նա:

Երեկ վարչապետը հայտնել էր՝ ինքն ու ընտանիքի անդամները կորոնավիրուսի նոր թեստ են հանձնել, որովհետև պարզվել է՝ շփում է ունեցել վարակակիրներից մեկի հետ։

Փաշինյանի խոսքով՝ շփումը եղել է Մեղրիից Երևան գալու ճանապարհին գտնվող բիստրոներից մեկում։ 

Հիշեցնենք՝  վարչապետի ընտանիքն ինքնամեկուսացել էր Սևանում Բրազիլիայից եկող լուրերի պատճառով։ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ավելի վաղ հանդիպումներ էր ունեցել Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ, իսկ Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս էր կասկածվում։ Նրանք հանձնել էին կորոնավիրուսի առաջին թեստը, և պատասխանը բացասական էր եղել։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 28-ի. արձանագրված դեպքերի մեծ մասը կապված է «Էջմիածնի» դեպքի հետ: 

Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։ Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Կորոնավիրուսով վարակվելու դեպքերից 8-ը հաստատվեցին երեկ։ Նրանց մեջ նաև Էջմիածնի դպրոցներից մեկում սովորող երեխա կա։ Վարակվածների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` նաև դպրոցահասակ երեխայինը: 2-ի մոտ թոքաբորբ կա, բայց, ըստ Փաշինյանի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 

Մոտ 300 քաղաքացի գտնվում են կարանտինում։

Վարչապետը երեկ հայտնեց, որ հնարավոր է՝ կառավարության այսօրվա նիստում քննարկվի Հայաստանի որոշ մարզերում արտակարգ դրություն հայտարարելու հարցը։

Նշենք, որ կորոնավիրուսի տարածման օջախ դարձած Էջմիածնի 27 ելքերից գործելու են միայն 3-ը։ Առնվազն մինչև մարտի 23-ը ՀՀ-ում չեն գործելու կրթական հաստատությունները։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ` հատուկ առցանց հարթակներ են ստեղծվում հեռավար ուսուցում կազմակերպելու համար։ Չեն գործելու նաև թատրոնները, համերգասրահները, առևտրի խոշոր կենտրոնները, մի շարք մարզասրահներ։

Հայաստանը ծափահարում է կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին. տեսանյութ

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (788)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիայում․ ռազմական փորձագետ
Հայաստան կբերվեն կորոնավիրուսի ախտորոշման «արագ թեստեր». Տիգրան Ավինյան
Կորոնավիրուսով վարակված երեխայի ուսուցիչները, դասընկերները մեկուսացված են. մանրամասներ
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ