14:53 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
103910

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ հայտնեց կորոնավիրուսի վերջին դեպքերի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, բայց երեկվա թվի շրջանակում։ Տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Սևանից վերադարձել է Երևան և արդեն աշխատավայրում է։

«Գիշերը աշխատանքներ են տարվել ձեռնարկության աշխատակիցների շրջանում՝ հասկանալու համար, թե ովքեր են կոնտակտավորները։ Մեկուսացման աշխատանքներն իրականացվել են և իրականացվում են»,- Facebook-ի ուղիղ եթերում ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ մեկուկես ժամվա ընթացքում կառավարությունում խորհրդակցություն կհրավիրվի, որի ընթացքում կարևոր որոշումներ կկայացնեն կորոնավիրուսի հետագա տարածումը թույլ չտալու համար։ Նա կոչ արեց պահպանել կառավարության, առողջապահության նախարարության հորդորները։

Վարչապետը խոսեց նաև պարենամթերքի մասին՝ նշելով, որ երկրում դրա հետ կապված խնդիր չկա։

«Եթե լինի, այդ հարցն էլ կկարգավորենք, ժողովուրդ ջան»,- ասաց նա՝ խնդրելով չափազանցված գնումներ չանել և ավելորդ աժիոտաժ չառաջացնել։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 28-ի. արձանագրված դեպքերի մեծ մասը կապված է «Էջմիածնի» դեպքի հետ: 

Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։ Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Հայաստանը ծափահարում է կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին. տեսանյութ

Կորոնավիրուսով վարակվելու դեպքերից 8-ը հաստատվեցին երեկ։ Նրանց մեջ նաև Էջմիածնի դպրոցներից մեկում սովորող երեխա կա։ Վարակվածների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` նաև դպրոցահասակ երեխայինը: 2-ի մոտ թոքաբորբ կա, բայց, ըստ Փաշինյանի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 

Մոտ 300 քաղաքացի գտնվում են կարանտինում։

Նշենք, որ կորոնավիրուսի տարածման օջախ դարձած Էջմիածնի 27 ելքերից գործելու են միայն 3-ը։ Առնվազն մինչև մարտի 23-ը ՀՀ-ում չեն գործելու կրթական հաստատությունները։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ` հատուկ առցանց հարթակներ են ստեղծվում հեռավար ուսուցում կազմակերպելու համար։ Չեն գործելու նաև թատրոնները, համերգասրահները, առևտրի խոշոր կենտրոնները, մի շարք մարզասրահներ։

Ըստ թեմայի

Հայկական հումորը սահմաններ չունի, կամ ծիծաղում ենք անգամ կորոնավիրուսի վրա
Կորոնավիրուսով վարակված երեխայի ուսուցիչները, դասընկերները մեկուսացված են. մանրամասներ
Հայաստանյան եկեղեցիներում ևս կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվում
թեգերը:
կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ