20:30 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
528 0 0

ԲՀԿ-ական պատգամավորին զայրացրեց իշխող խմբակցության ներկայացուցչի դեմքի արտահայտությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստում ֆինանսական հաշտարարի համակարգի մասին օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց ընդդիմադիր Սերգեյ Բագրատյանի (ԲՀԿ) ու «Իմ քայլից» Արտակ Մանուկյանի միջև։

Փաշինյանի հայտարարության հետքերով. ի՞նչ ճակատագիր կունենա եկամտահարկի վերադարձի ծրագիրը

Հաշտարարի գրասենյակի մասին իր ելույթը սկսելուց առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախ սաստեց գործընկերոջը՝ ասելով.

«Հանգի՛ստ, պարոն Մանուկյան, մենք չենք եկել այստեղ ինչ-որ մեկի քիթ ու մռութին նայելու, եկել ենք, որ քննարկում անենք։ Ու այդ քննարկումը պիտի լինի այնպես, ինչպես ուզում է պատգամավորը, ոչ թե` ինչպես ուզում է ինչ-որ մեկը»։

Լարվածությունը թուլացավ, երբ Արտակ Մանուկյանը գործընկերոջ՝ իրեն ուղղված նկատողությանը ժպիտով արձագանքեց՝ բացատրելով, որ իր դեմքի արտահայտությունը ոչ թե Բագրատյանին էր ուղղված, այլ քննարկվող խնդրին։

Այդ պահին հանձնաժողովը քննարկում էր Հաշտարարի գրասենյակի ծախսերը, որոնք, Բագրատյանի համոզմամբ, վստահություն չեն ներշնչում։

«Անհասկանալի է, օրինակ, 35 մլն գործուղումների ծախսը։ Այդ գործուղումներն ի՞նչ արդյունք են տվել։ Թե՞ գնացել են ուղղակի Ամերիկան տեսնելու կամ հաճույքներ վայելելու»,- ասաց Բագրատյանը։

Նա նաև կարևորեց, որ հաշտարարի գրասենյակում աուդիտ իրականացվի ու մանրամասն ուսումնասիրվի ծախսերի արդյունավետությունը։

«Այս կառույցը շատ խնդրահարույց կառույց է։ Այն ի սկզբանե ստեղծվել էր ինչ-որ կադրային խնդիրներ լուծելու համար։ Եվ մենք պետք է շատ ուշադիր նայենք այդ պրոցեսներին։ Աղվեսը պոչին վկա բերելու գործելաոճը դադարեցնենք ու շատ լուրջ աուդիտ անենք, թե 9 տարվա գործունեության արդյունքում այդ միջոցներն ինչ նպատակի են ծառայել»,- ասաց Բագրատյանը։

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված աշխատանքները դադարեցվում են. ԿԸՀ

Հիշեցնենք՝ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը ՀՀ-ում ստեղծվել է 2011թ.-ին՝ սպառողների իրավունքները ֆինանսական հարցերում, դատական պրոցեսից դուրս պաշտպանելու նպատակով։

2018թ.-ի հաշվետվության համաձայն` կառույցի բյուջեն կազմել է 717 մլն դրամ, որից 278 մլն–ն աշխատավարձերի ֆոնդն է, 67 մլն-ը՝ կրթական ծրագրերի ու գովազդի ծախսը, 17մլն-ը՝ կոնֆերանսների կազմակերպումը, 64 մլն-ը՝ վարձակալության գումարը, 35 մլն-ը՝ արտասահմանյան գործուղումների ու վերապատրաստումների ծախսերը, 13 մլն-ը՝ ներկայացուցչական ծախսերը, 35 մլն-ը՝ աուդիտի ու խորհրդատվության համար ծախսված միջոցները և այլն։ Իսկ շահույթը 1 տարվա ընթացքում կազմել է 155 մլն դրամ։

ԱԺ-ում հյուրին թույլ չտվեցին հանել բժշկական դիմակը. նա էջմիածնից է

Ըստ թեմայի

ԱԺ-ում բոլոր այցելուների ջերմությունը չափում են
ԱԺ նախագահը պատգամավորներին կոչ է անում պատրաստ լինել հատուկ նիստին
Պիպոյան. «Սուպերմարկետներում գնումների քաոտիկ աժիոտաժն արդարացված չէ»
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), «Իմ քայլը» խմբակցություն, Սերգեյ Բագրատյան, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ

Գլխավոր թեմաներ