22:04 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP605.49
  • EUR547.07
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1428 0 0

ՀՀ առողջապահության նախարարը հուսով է, որ հաղթանակը շատ չի ուրախացնի նախկին գործընկերոջը։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Վճռաբեկ դատարանը որոշել է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է հրապարակային հերքի և ներողություն խնդրի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանից։ Թորոսյանը դատարանի վճռի մասին հայտնեց Facebook սոցցանցի ուղիղ եթերում։

«Երբ 2018–ի հունիսին աշխատանքից ազատեցի Արա Մինասյանին, նա ինձ դատի տվեց` պահանջելով ներողություն խնդրել ուղիղ եթերի ժամանակ ասած իմ մի արտահայտության համար։ Սակայն ես պնդում եմ` ինչ ասել եմ ուղիղ եթերի ժամանակ, կրկնում եմ ու նորից կասեմ` մեր դատական համակարգը չի վայելում ժողովրդի մեծամասնության համակրանքը և կարիք ունի բարեկարգումների»,–ասաց Թորոսյանը։

Նախարարը հուսով է, որ այս հաղթանակը շատ չի ուրախացնի նախկին գործընկերոջը։

«Խնդրում եմ նրան վերադառնալ Հայաստան և պատասխանել քննչական մարմինների հարցերին, թե չէ ստացվում է` ես պիտի ներողություն խնդրեմ մի բանի համար, որ կարծես թե չի եղել, այսինքն` պիտի ասեմ, որ այդ բուժհիմնարկում չարաշահումներ չեն եղել»,– ասաց նա։

Հիշեցնենք`Արա Մինասյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կատարված ենթադրյալ չարաշահումների առթիվ հարուցված քրգործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: Բժշկական կենտրոնում տեղի ունեցած ենթադրյալ խախտումների մասին Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր ուղիղ եթերի միջոցով՝ ուղիղ եթերը վերնագրելով «տուշոնկեքի մասին»։ Դրանից հետո Մինասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան` պահանջելով, որպեսզի հերքվեն Արսեն Թորոսյանի հրապարակային արտահայտությունները:

Մեկ այլ դեպքով` Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոր՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել։ Մինասյանը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ: Նրա խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ըստ թեմայի

Սերժ Սարգսյանի խնամին դատի է տվել առողջապահության նախարարին. «Ժողովուրդ»
Սերժ Սարգսյանի խնամու ղեկավարած հիվանդանոցի աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել
Սերժ Սարգսյանի խնամու պահատեղիներում հայտնաբերվել է խոշոր գումար, 31 ոսկու ձուլակտոր
թեգերը:
Արա Մինասյան, Արսեն Թորոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ