10:43 27 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (705)
69810

Կորոնավիրուսի մասին ոչ պաշտոնական տեղեկատվություն հրապարակող լրատվամիջոցներն ու սոցիալական կայքերի օգտատերերը կենթարկվեն վարչական պատասխանատվության։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Հայաստանի արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունը լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ռեժիմի խախտման դեպքեր է արձանագրել։ Լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

«Ահազանգեր են ստացվում հիմնականում ԶԼՄ-ների կողմից առանձին հրապարակումների վերաբերյալ»,- ասաց նա։

Թե ինչ բնույթի հրապարակումների մասին է խոսքը, փոխնախարարը չհստակեցրեց։ Միայն հիշեցրեց, որ խախտում են համարվում բացառապես կորոնավիրուսին վերաբերող այն հրապարակումները, որոնք չեն համընկնում պաշտոնական տեղեկատվության հետ։

էջմիածնեցի տիկնոջ հարազատները ծեծել են հումորային տեսանյութի հեղինակին. մանրամասներ

Դանիելյանը նաև հայտնեց, որ ասուլիսից առաջ հանդիպել է լրատվամիջոցների ղեկավարների հետ, տրվել են որոշ պարզաբանումներ և հույս հայտնեց, որ նման հրապարակումները կնվազեն։

Ի դեպ, փոխնախարարը հիշեցրեց, որ ոչ միայն զանգվածային լրատվության միջոցներում, այլև սոցիալական կայքերում կորոնավիրուսի հետ կապված պաշտոնական տեղեկատվությանը հակասող հրապարակումներն են ենթակա վարչական պատասխանատվության։

Sputnik Արմենիայի հարցին, թե սոցիալական կայքերում որքան ու ինչ բնույթի խախտումներ են արձանագրվել արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր, Վահե Դանիելյանը նշեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ, այդ տեղեկատվությունը հավաքում և մշակում է ՀՀ ոստիկանությունը։

Պարետն արգելել է 16 երկրի քաղաքացիների մուտքը Հայաստան

Այդուհանդերձ, փոխնախարարը հայտնեց` տեղյակ է, որ նման դեպքեր եղել են։

Դանիելյանը նաև հայտնեց, որ խախտում կարող է համարվել ոչ միայն անմիջականորեն կորոնավիրուսին առնչվող տեղեկատվությունը, այլև բոլոր այն հրապարակումները, որոնք կարող են խուճապ առաջացնել։

«Օրինակ` եթե նշվում է, որ պարենային լուրջ խնդիրներ ունենք։ Այս տեղեկությունները վտանգավոր են, քանի որ կարող են քաղաքացիների շրջանում լուրջ խուճապի պատճառ դառնալ»,- ասաց Դանիելյանը։

Հիշեցնենք` երեկ երեկոյան, արտակարգ դրություն հայտարարելուց հետո, սոցիալական կայքերում տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ երևանյան սուպերմարկետներում խուճապային վիճակ է, մարդիկ ճգնաժամային գնումներ են կատարում, հրապարակվում էին նաև այդ մասին վկայող լուսանկարներ։

Դրանց ԱԺ-ում իր ելույթում անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հերքելով պարենային խնդրի առկայությունը և կոչ անելով ավելորդ գնումներ չկատարել։

Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (705)

Ըստ թեմայի

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 182 հազարը. մարտի 17–ի տվյալներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 64-ի
Մինչև շաբաթվա վերջ կորոնավիրուսի ախտորոշման 5000 թեստ կունենանք. փոխնախարար
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, Արտակարգ դրություն

Գլխավոր թեմաներ