23:48 05 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
36303

Փաստաբան Արամ Օրբելյանը վարչապետ Փաշինյանից պահանջում է հերքել իր հայտարարություններն ու փոխհատուցել նյութական վնասը:

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Արամ Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց այս գործով դատարանում Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը։

Խոսքը մարտի 10-ին Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հայտարարության մասին է։ Բեգլարյանի խոսքով ՝ վարչապետը զրպարտել է Արամ Օրբելյանին ՝ հայտարարություն անելով չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հիման վրա։

Նշենք, որ մարտի 10-ին Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե իբր Արամ Օրբելյանը, որը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է «էն ժամանակներում, երբ մարտի մեկի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանագրվել սահմանված կարգով։

«Կոնցեռն Դիալոգի» տարածած հայտարարության մեջ նշվում է, որ վարչապետ Փաշինյանը կրկին առանց հիմքերի և տեղեկատվության աղբյուրը ստույգ նշելու հայտարարեց, թե «ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք»:

Ե՞րբ ՀՀ նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն կներկայացնեն Քոչարյանի համար

«Այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Մենք հայցով դիմել ենք դատարանին և խնդրել պարտավորեցնել վարչապետին հերքել ասածը, քանի որ դա զրպարտություն է, ինչպես նաև փոխհատուցել պատճառված բարոյական վնասը», – ասաց Բեգլարյանը։

Քոչարյանը հիվանդանոցից հիվանդանոց է տեղափոխվել ախտորոշման համար. Սողոմոնյան

Հիշեցնենք, որ ավելի վաղ` 2020 թվականի հունվարի 30-ին, հանրային հեռուստատեսության «Լուրերի գլխավոր թողարկման» ընթացքում նմանատիպ պնդումներով հաղորդում էր հեռարձակվել, ինչի առնչությամբ փետրվարի 29-ին Արամ Օրբելյանը զրպարտություն համարվող տեղեկատվությունը հերքելու և վնասի հատուցման պահանջով դիմել էր դատարան։

Ըստ թեմայի

Սերժ Սարգսյանի` Հայաստանից բացակայելը չի խանգարի, որ Քոչարյանը նրան հրավեր ուղարկի
Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են մեկ այլ բուժկենտրոն
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չի կայանա. դատավորը վատառողջ է
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, դատ, Դատարան, Արամ Օրբելյան

Գլխավոր թեմաներ