02:56 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
367 0 0

Հայաստանցիները նախընտրել են մնալ Իտալիայում, որպեսզի 14 օր չանցկացնեն կարանտինում։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր կայացած ասուլիսում հայտարարեց` Իտալիայում գտնվող ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ հրաժարվել են վերադառնալ Հայաստան։

«Երբ հայտարարվել էր, որ Իտալիայում գտնվող քաղաքացիները հատուկ չվերթով Հայաստան վերադառնալուց հետո 14 օր գտնվելու են պարտադիր կարանտինային ռեժիմի մեջ, նրանց մեծ մասը նախընտրել է չվերադառնալ Հայաստան»,- ասաց նա։

Նաղդալյանը նշեց, որ ոմանք փորձել են Հայաստան վերադառնալ այլընտրանքային ճանապարհներով՝ երրորդ երկրներով, բայց դարձյալ հայտնվել են կարանտինի մեջ։

«Բայց եղել են դեպքեր, երբ մեր քաղաքացիները նախընտրել են այս ամբողջ ժամանակահատվածն անցկացնել Իտալիայում և չվերադառնալ հայրենիք»,- ասաց Նաղդալյանը։

Հիշեցնենք՝ ԱԳՆ-ն նախապես հայտարարել էր, որ Իտալիայում շուրջ 150 ՀՀ քաղաքացի կա։ Հատուկ չվերթով Հայաստան է ժամանել նրանցից միայն 63-ը։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 18–ի դրությամբ հասել է 84–ի։

Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Կորոնավիրուս. իրավիճակը Հայաստանում

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Հայաստանում մարտի 16–ից արտակարգ դրություն է հայտարարվել։

Ըստ թեմայի

«Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ». Նիկոլ Փաշինյան
Մի քանի ժամում ավելի քան 43 միլիոն դրամ է հավաքվել կորոնավիրուսի կանխարգելման համար
ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Հայաստանում գտնվող զբոսաշրջիկների համար
Եգիպտոսում մնացած հայաստանցիներին հայրենիք վերադառնալու վերջին հնարավորություն է տրվում
թեգերը:
Իտալիա, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ