19:37 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (721)
754 0 0

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, թե ինչ տուգանքներ են սահմանվում արտակարգ դրությունը խախտելու համար։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Արտակարգ դրության ռեժիմը խախտողները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի մի քանի տասնապատիկի կամ հարյուրապատիկի չափով։ Տեղեկությունը հրապարակել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը ՀՀ տարածքում հայտարարել է արտակարգ դրություն։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածը պատասխանատվություն է սահմանում արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար։

«Մասնավորապես,  արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով: Իսկ արտակարգ դրության ժամանակ ՀՀ կառավարության կողմից սահմանված` սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, արտակարգ դրության ժամանակ գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելն էլ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով: Իսկ, ահա արտակարգ դրության ժամանակ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Մնացեք տանը հանուն մեզ․ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկի ֆլեշմոբը հուզել է օգտատերերին

Զանգվածային լրատվամիջոցները նույնպես ունեն սահմանափակումներ, և եթե դրանք հրապարակեն ոչ պաշտոնական տեղեկատվություն կորոնավիրուսի մասին և խուճապ առաջացնեն, ապա կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 115 դեպք է գրանցվել։

«Պինդ մնացեք հայեր ջան»․ հուզիչ տեսանյութ աշխարհի տարբեր մասերում գտնվող հայերից

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (721)

Ըստ թեմայի

Կորոնավիրո՞ւս, թե՞ «սիրո վիրուս»․ Հայկ Պետրոսյանը յուրահատուկ ուղերձ է հղել հանրությանը
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք․ նոր տվյալներ
Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկումը կդադարեցվի կորոնավիրուսի պատճառով
թեգերը:
Տուգանք, խախտում, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ