18:40 11 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (814)
242 0 0

Ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույրը, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հոսպիտալացվել է։ Նա թոքաբորբ չունի։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ։

«Նա իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի»,–Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նախարարը։

Թորոսյանի խոսքով` այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք, ըստ նախարարի, համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։

Թորոսյանը խնդրում է հարգել բժիշկների աշխատանքը և մնալ տանը:

Ինչ տուգանքներ են սահմանված արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 115 դեպք է գրանցվել։

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (814)

Ըստ թեմայի

Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկումը կդադարեցվի կորոնավիրուսի պատճառով
«Պինդ մնացեք հայեր ջան»․ հուզիչ տեսանյութ աշխարհի տարբեր մասերում գտնվող հայերից
Մնացեք տանը հանուն մեզ․ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկի ֆլեշմոբը հուզել է օգտատերերին
թեգերը:
Արսեն Թորոսյան, բուժքույր, բժիշկ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ