16:17 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
200 0 0

Թեհմինա Վարդանյանի գնահատմամբ` Երևանի քաղաքապետարանի 2019թ.-ի բյուջեի կատարողականը խայտառակություն է, քանի որ 30 տոկոսով թերակատարվել է։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի –Sputnik. Երևանի ավագանու այսօրվա նիստը բավական թեժ է անցնում: «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, մեջբերեց Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթի հայտնի արտահայտությունը` «Աղա ջան, բարկացա՞ծ ես»։

Վարդանյանը սա ասաց, անդրադառնալով գործընկերոջ` Դավիթ Խաժակյանի հետ քաղաքապետի երկխոսությանը։

Հայտնել էինք, որ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ այսօրվա նիստում դիմել էր քաղաքապետին` ասելով, որ ինչ–ինչ անօրինականություններ կան քաղաքապետարանում։ Ի պատասխան Մարությանը նշել էր, որ անօրինականություններ կատարվել են Խաժակյանի սիրելի, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք։ 

Ավտոկայանատեղիներում կշարունակե՞ն 200 դրամ պահանջել. ավագանին նոր որոշում է ընդունել

«Արդեն որերորդ անգամ է, որ Դուք անցնում ենք թույլատրելիի սահմանը։ Իհարկե, սովորել ենք, որ Դուք որդեգրել եք «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» քաղաքականությունը, բայց մի՛ արեք այդպես,–ասաց Վարդանյանը։

Այնուհետև Վարդանյանն անդրադարձավ Երևանի քաղաքապետարանի 2019թ.–ի բյուջեի կատարողականին։ Նա հետաքրքրվեց Մարությանից, թե 30 տոկոս թերակատարման հետ կապված՝ վարչության պետերից կամ փոխքաղաքապետերից որևէ մեկը գրավոր նկատողություն ստացե՞լ է, թե՞ ոչ: Ի պատասխան Մարությանը նշեց, որ, եթե դժգոհություն կամ ինչ-որ խնդիր է ունենում, բնականաբար, թե՛ գրավոր, թե՛ բանավոր (նայած որ դեպքում` որը) ստանում են նկատողություն:

Վարդանյանն էլ արձագանքելով ասաց, որ, փաստորեն, որևէ մեկը նկատողություն չի ստացել։

«Քանի որ Երևանի ավագանու առաջին լիազորությունը քաղաքապետի աշխատանքը վերհասկելն է, պարոն քաղաքապետ, ես էլ Ձեզ եմ բանավոր նկատողություն տալիս՝ դեղին քարտ։ Սա իսկապես խայտառակ կատարողական է»,- ասաց նա:

Վարդանյանը հավելեց, որ բյուջեի կատարողականը թերակատարվել է 27 մլրդ դրամով, այսինքն` սա նշանակում է, որ մի քանի ոլորտներ հետ են ընկել: Ըստ Վարդանյանի, առողջապահության ոլորտում աշխատանքը կատարվել է 78.92 տոկոսով, կրթական ոլորտում 70 տոկոս աշխատանք է արվել և այլն։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետը, խորհրդակցելով ավագանու խմբակցությունների հետ, որոշել է Երևանի ավագանու մարտի 19-ի նիստն անցկացնել ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում։ Կորոնավիրուսի տարածման այս օրերին նման որոշում է կայացվել, քանի որ սրահը բավական մեծ է, և ավագանու անդամները կարող են նստել իրարից բավական հեռու։

Ավագանին հաստատեց Երևանի 2020 թվականի բյուջեն 

Ըստ թեմայի

«Դատարան չեմ դիմի». քաղաքապետը հանգստացրեց ավագանու ընդդիմադիր անդամին
Ինչ տուգանքներ են սահմանված արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար
Ի՞նչ եղան խոստացած 100 ավտոբուսները. պատասխանում է քաղաքապետը

Գլխավոր թեմաներ