08:16 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (723)
117 0 0

Կորոնավիրուսի տարածմամբ ու արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված հարկային եկամուտների հավաքագրումը Հայաստանում վտանգված է։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի –Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ արտակարգ դրությունն արդեն ազդել է հարկային եկամուտների վրա։

«Նորքի» բժիշկներն աշխատում են գերծանրաբեռնված. ի՞նչը կթեթևացնի նրանց գործը

Նրա խոսքով՝ հստակ հաշվարկներ դեռ չկան, բայց ակնհայտ է, որ ապրանքաշրջանառության ծավալն ընկել է, ՀԴՄ-ների քանակը՝ նվազել։

«Հիմնականում դա պայմանավորված է հանրային սննդի կետերի չգործելու հանգամանքով»,- ասաց Անանյանը։

Փոխարենը՝ առևտրի ոլորտում վերջին օրերին, նրա խոսքով, որոշակի դրական տեղաշարժ է նկատվել։ ՊԵԿ նախագահը նշեց, որ շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերին առևտրի ոլորտում 40-45%-անոց աճ է գրանցվել։

Բայց էական փոփոխությունները, նրա համոզմամբ, դեռ առջևում են։

ԱԺ պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարները կուղղվեն ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարին

«Հարկային եկամուտների թերակատարում, այո՛, ունենալու ենք, բայց թե ինչքան՝ ես այս պահին պատրաստ չեմ, և ոչ ոք պատրաստ չէ դա ասել։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հարկ վճարողների և հարկային մարմնի գործընկերային լավ հարաբերությունները պահպանվեն։ Իսկ թե ինչ զարգացումներ կլինեն, հիմա դժվար է ասել, բայց մենք բոլոր զարգացումներին պատրաստ ենք»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Այդուհանդերձ, կառավարությունը հարկ վճարողների համար արտոնություններ կամ հարկային արձակուրդներ չի սահմանել։ Երկրում հայտարարված արտակարգ դրությունը հարկատու-ՊԵկ հարաբերություններում որևէ փոփոխություն, Դավիթ Անանյանի հավաստմամբ, չի ենթադրում։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված: Երկրում 122 վարակված կա, որից մեկբն առողջացել է:

Հայաստանում արդեն 100 մլն դրամ են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (723)

Ըստ թեմայի

Ինչպես են իրենց զգում կորոնավիրուսով հիվանդ հայաստանցիները․ մանրամասնում է նախարարը
Հայաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր կան. ընդհանուր թիվը դարձավ 122
Տղամարդիկ 2.5 անգամ ավելի շատ են մահանում կորոնավիրուսից, քան կանայք. Թորոսյան
թեգերը:
տնտեսություն, կորոնավիրուս, Արտակարգ դրություն, հարկային օրենսգիրք, խոշոր հարկատու, հարկեր, Դավիթ Անանյան

Գլխավոր թեմաներ