08:50 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
296 0 0

Wizz Air ավիաընկերությունն առաջին չվերթն իրականացնում է Ավստրիայից, որտեղից ժամանող օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան ժամանակավորապես արգելված է։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բյուջետային խոշոր ավիափոխադրող Wizz Air ավիաընկերությունն այսօր կիրականացնի Վիեննա-Երևան-Վիեննա առաջին չվերթը։ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ «Վիեննա-Շվեխատ» օդանավակայանից չվերթը կմեկնարկի Վիեննայի ժամանակով ժամը 13:55-ին և Երևան կժամանի Երևանի ժամանակով 20:25-ին:

«Տոմսերի առկայության վերաբերյալ խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ (ավիաընկերության կայքի էջ, կամ ավիաընկերության բջջային հավելվածով)»,- նշված է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ 16 պետություններից ժամանող օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելվում է Հայաստանի Հանրապետություն։ Այդ պետություններից ցանկում է նաև Ավստրիան, որտեղից էլ մեկնարկելու է Wizz Air-ի՝ դեպի Հայաստան առաջին չվերթը։

Մի քանի ավիաընկերություններ վերանայել են իրենց չվացուցակը. չվերթեր են չեղարկվում

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ, րտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի մարտի 17-ի որոշմամբ՝ ՀՀ մուտքը ժամանակավորապես արգելված է Չինաստանից, Իրանից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Դանիայից, Ավստրիայից, Բելգիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Նիդերլանդներից, Միացյալ Թագավորությունից ժամանող օտարերկրյա քաղաքացիների համար։ Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կարանտինային կամ ինքնամեկուսացման ռեժիմի:

Նշենք, որ այս ցանկում ներառված են այն երկրերը, որոնցում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը բարձր է։

Հավելենք, որ վերջին տվյալներով ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 245 հազարը, համավարակի հետևանքով մահացել է 10 հազարից ավելի մարդ, իսկ լիովին ապաքինվածների թիվը գերազանցում է 88 հազարը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 136-ի, նրանցից 1-ն արդեն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցից։

Հայտնի է` որտեղ են մեկուսացրել Իտալիայից Հայաստան հատուկ չվերթով ժամանած քաղաքացիներին

Ըստ թեմայի

Wizz Air–ը Լոնդոն և Փարիզ ուղղություններով թռիչքներ չի իրականացնելու. Ռևազյան
Wizz Air–ը չվերթեր է սկսում Երևանից Վիեննա և Վիլնյուս
Wizz Air–ը չվերթեր կիրականացնի Երևանից Կիպրոս և հակառակ ուղղությամբ
թեգերը:
չվերթ, Վիեննա, Երևան, Wizz Air ավիաընկերություն

Գլխավոր թեմաներ