00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինված ուժերում պայմանները մոտեցվել են պատերազմական դրության ռեժիմին. Սահակ Օհանյան

© Photo : official site of the MoD of RAАрмянские военнослужащие во время практических занятий по боевой подготовке
Армянские военнослужащие во время практических занятий по боевой подготовке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գնդապետ Սահակ Օհանյանը լրագրողներին հայտնեց, թե ինչ քայլեր են իրականացվում Զինված ուժերում, որպեսզի զերծ մնան կորոնավիրուսի ներթափանցումից։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը հայտնեց, որ այսօր, ժամը 19։00–ի դրությամբ հայկական Զինված ուժերում կորոնավիրուսով վարակվելու որևէ դեպք չի գրանցվել:

«Փետրվարի 25–ին Զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցությունից հետո ԶՈՒ–ն անցավ խիստ հակահամաճարակային իրավիճակում գործելու ռեժիմի։ Բոլոր զորամասերում բժշկական ծառայությունն անցավ ուժեղացված աշխատանքի, կրկնապատկվեցին ջանքերը։ Զորամասերում արգելեցին ժամկետային զինծառայողներին այցերը, ինչպես նաև նրանց արձակուրդի տրամադրումը»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` վերահսկողության տակ են վերցրել ՀՀ տարածքից դուրս գտնվող զինծառայողներին, որոնք ուսում էին ստանում դրսում կամ էլ արձակուրդում էին։

Начальник генштаба ВС Армении Артак Давтян - Sputnik Արմենիա
Ինչպես պաշտպանել զինծառայողներին կորոնավիրուսի վտանգից. Դավթյանը ծնողներին ուղերձ է հղել

Օհանյան հայտնեց, որ ներկա իրավիճակը կարծես զորավարժություն լինի ԶՈՒ–ի համար, և իրավիճակը մոտեցվել է պատերազմական դրության ռեժիմին։

Բոլոր կայազորերում կան զինվորական ռազմաբժշկական հաստատություններ, որոնք, գնդապետի խոսքով, հագեցվել են անհրաժեշտ հավելյալ բժշկական պարագաներով։

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավաքված գումարն անցել է 300 մլն դրամից

Հարցին, թե ի՞նչ քայլեր են իրականացվում պայմանագրային զինծառայողների դեպքում, որոնք տնից են մեկնում զորամասեր, Օհանյանը պատասխանեց` նրանց հորդորել են հավաքույթների չմասնակցել ու զգոն լինել։ Բացի այդ, առավոտյան չափում են պայմանագրային զինծառայողների ջերմությունը, եթե որևէ մեկը ջերմություն է ունենում, նրան մեկուսացնում են։ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը վստահեցրեց` մինչ օրս կորոնավիրուսի ախտանշաններով որևէ դեպք չի եղել ԶՈՒ–ում, սակայն եղել են սուր շնչառական վարակման դեպքեր։

Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կառավարությունը 3 կարևոր ուղղությամբ է քայլեր ձեռնարկելու. Փաշինյանը մանրամասներ հայտնեց

«Ի դեպ, քանի որ Զինված ուժերում շարժ չկա ներսից դուրս և հակառակը, այս ամենը բերեց նրան, որ սուր շնչառական և այլ հիվանդությունների տարածումը զգալիորեն նվազեց։ Վերջին 10 տարիների ընթացքում նման պատկեր չէր եղել»,–ասաց Օհանյանը։

Նա նշեց նաև, որ արտակարգ դրության ավարտից հետո զինծառայողները կկարողանան իրենց հասանելիք արձակուրդն օգտագործել ու մեկնել տուն։

Օհանյանը հայտնեց նաև, որ զորակոչի հնարավոր հետաձգման դեպքում հանրությունը կիրազեկվի։

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱԱԾ–ի և ոստիկանության նորանշանակ ղեկավարներին. տեսանյութ

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդները, այդ թվում՝ բուժման նպատակով տրամադրվող արձակուրդները (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների):

Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողներն անցնում են պարտադիր բժշկական զննում

Լրահոս
0