00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսով պայմանավորված խստացումներ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել

© Sputnik / Aram NersesyanВнеочередное заседание парламента Армении (14 февраля 2019). Еревaн
Внеочередное заседание парламента Армении (14 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նիստը կարող է շարունակվել մինչև 23:00:

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում մեկ հարց կա: Այս մասին նիստի մեկնարկից հետո հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Ереванский государственный университет - Sputnik Արմենիա
Աշխատանքային փորձ` մագիստրատուրայի կրթության փոխարեն. թեժ քննարկում ԱԺ-ում

Նա նշեց, որ նիստը գումարվել է կառավարության առաջարկով՝ ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրինագիծը հրատապ՝ 24-ժամյա ռեժիմում ընդունելու համար:

Արդարդատության փոխնախարար Վահե Դանիելյանը հայտնեց, որ նախագծերը մշակվել են ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված մարդկանց իրավունքները սահմանափակվում են, բայց այդ սահմանափակումներին չենթարկվելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն իրավական հետևանքներ:

«Հետևաբար, այս լրացումներով ապահովվելու է արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանված կարգը: Բանն այն է, որ ներկայում անձինք մեկուսացվում կամ ինքնամեկուսացվում են՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաճարակի կանխման համար դրա անհրաժեշտությունը կա, սակայն ոչ բոլոր անձինք են հոժարակամ մեկուսացվում»,- ասաց նա:

Էական փոփոխությունները դեռ առջևում են. ՊԵԿ նախագահը՝ արտակարգ դրության վտանգների մասին

Կառավարությունն ԱԺ-ին առաջարկել է օրինագծերը քննարկել 24-ժամյա ռեժիմով, բայց ԱԺ Կանոնակարգ օրենքը դա թույլ չի տալիս․ ԱԺ արտահերթ նիստը պետք է ավարտվի ոչ ուշ քան 23:00-ին:

«Հետևաբար, մենք ո՛չ այսօր կարող ենք ավարտել, ո՛չ վաղը կարող ենք անել, քանի որ ԱԺ Կանոնակարգ օրենքը թույլ չի տալիս շաբաթ օրը նիստ գումարել: Մնում է նիստ գումարել երկուշաբթի օրը: Դրա համար առաջարկում եմ՝ այսօր քննարկենք, իսկ երկուշաբթի կազմակերպենք երկրորդ ընթերցումը»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը՝  հավելելով, որ հակառակ դեպքում փակուղում կհայտնվեն:

ԱԺ պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարները կուղղվեն ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարին

Ի վերջո խորհրդարանը քննարկմամբ հաստատեց ԱԺ նախագահի առաջարկը: Նիստը մեկնարկեց, որը կընթանա մինչև 23:00։ Քննարկումները կշարունակվեն մարտի 23-ին՝ ժամը 11:00-ից սկսած:

Լրահոս
0