00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինքնամեկուսացման պահանջները խախտողը կարող է նաև քրեական պատասխանատվության ենթարկվել

© Sputnik / Aram NersesyanПленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել և քննարկում է արտակարգ դրության պայմանները խախտելու հետ կապված իրավական կարգավորումները։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրեց վարչական և քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագիծը, որն ընդունվելու դեպքում արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտողը կպատժվի ինչպես տուգանքով, այնպես էլ քրեական պատասխանատվությամբ։

«Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը կպատժվի նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով։ Իսկ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մի խումբ անձանց հիվանդության պատճառ կպատժվի կալանքով՝ 3 ամիս կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով»,–ասաց փոխնախարարը` ներկայացնելով նախագիծը։

Իսկ վիրուսի նոր դեպքերի, վարակված անձանց մասին, ինչպես նաև խուճապ առաջացնող տեղեկություններ տարածելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով։

Դանիելյանը հայտնեց` վարչական իրավախախտումների մասով վարչական վարույթն իրականացնելու է ոստիկանությունը։

Внеочередное заседание парламента Армении (14 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսով պայմանավորված խստացումներ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել

Նշենք, որ նախագիծը բուռն քննարկվեց ԱԺ–ում, պատգամավորները հետաքրքրվում էին` ի՞նչ ասել է խուճապ առաջացնող լուրեր։ Բացի այդ, ինչո՞ւ է նախագծում նշված, որ քրեական պատասխանատվության է ենթարկվում այն մարդը, որին ինքնամեկուսացման ցուցում են տվել, սակայն նա խախտել է այն ու անզգուշությամբ մի խումբ մարդկանց հիվանդության պատճառ է դարձել։ Այսինքն` պարտադիր պե՞տք է մի քանիսի հիվանդության պատճառ դարձած լինի, որ պատասխանատվության ենթարկվի, թե՞ մեկ մարդու պարագայում էլ նույն ճանապարհով հարցին լուծում կտրվի։

Կառավարությունը 3 կարևոր ուղղությամբ է քայլեր ձեռնարկելու. Փաշինյանը մանրամասներ հայտնեց

Ի պատասխան Դանիելյանը նշեց, որ նախ խուճապ տարածող ինֆորմացիա կհամարվեն այն լուրերը, որոնք կպարունակեն կորոնավիրուսով վարակման դեպքերի, դրանից մահացության մասին կեղծ լուրեր և այլն։ Ինչ վերաբերում ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու ու դրանով անզգուշությամբ մի խումբ մարդկանց հիվանդության պատճառ դառնալուն, ապա Դանիելյանը նշեց, որ նախագծում կավելացնեն նաև մեկ մարդու հիվանդության պատճառ դառնալը քրեականացնելը։

Армянские военнослужащие во время практических занятий по боевой подготовке - Sputnik Արմենիա
Զինված ուժերում պայմանները մոտեցվել են պատերազմական դրության ռեժիմին. Սահակ Օհանյան

Հիշեցնենք, որ մինչ այդ էլ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնել էր` արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով: Իսկ արտակարգ դրության ժամանակ ՀՀ կառավարության կողմից սահմանված` սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում 4041 միայնակ տարեցի սննդի մեկամսյա պաշար կհատկացնեն

Բացի այդ, արտակարգ դրության ժամանակ գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելն էլ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով: Իսկ ահա արտակարգ դրության ժամանակ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Հիշեցնենք` մարտի 20–ի, ժամը 10։00–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 136 դեպք է արձանագրվել։

Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Контрольно-пропускной пункт при выезде из Эчмиадзина (17 марта 2020). Армавир - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի վարակման 112 դեպքը կապված են Էջմիածնի և արտադրամասի դեպքերի հետ

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ: Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավաքված գումարն անցել է 300 մլն դրամից

Լրահոս
0