00:28 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում (252)
3218 0 0

Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման համար կներդրվի Թայվանի, Սինգապուրի և շարք այլ երկրների փորձը։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. ՀՀ կառավարությունը շուտով կներկայացնի հեռախոսային նոր հավելված, որի միջոցով հնարավոր կլինի հասկանալ` կորոնավիրուսով պայմանավորված անձը թիրախային որ խմբում է գտնվում։ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նորությունը հայտնեց Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ։

«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հեռախոսային մի նոր հավելված ենք թեստավորվել, որը թույլ կտա անձանց ինքնահայտարարագրվել։ Այսինքն` անձը 19-20 հարցի կպատասխանի և ծրագիրը կասի` որ խմբում է գտնվում մարդը և արդյո՞ք ռիսկային խմբում է, թե ոչ։ Եթե անձը ծրագրի միջոցով հասկանա, որ վիճակը բարդ է, հեռախոսահամարը թողնելով` կխնդրի կապ հաստատել իր հետ»,–ասաց Ավինյանը։

Նրա խոսքով` սա Սինգապուրի, Թայվանի, Հոնկոնգի, Հարավային Կորեայի փորձն է։

Ավինյանը նշեց, որ վարակի տարածման կանխարգելման ճանապարհով են շարունակելու աշխատել, որպեսզի հնարավորինս արագ գտնեն անձանց, որոնք շփվել են կորոնավիրուսով վարակվածի հետ։

Պարետը հայտնեց նաև, որ Հայաստանն ունի բուժման ծրագիր, եթե հանկարծ վերահսկողությունից դուրս գա վարակի տարածումը։ Նրա խոսքով` յուրաքանչյուր մարզում հատկացրել են հատուկ վայրեր, որտեղ կկարողանան ոչ հիվանդանոցային պայմաններում բուժում կազմակերպել։ Սակայն նա հույս հայտնեց, որ կանխարգելիչ միջոցների շնորհիվ այդ սցենարին չեն էլ հասնի։

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 194–ն է, այսինքն` երեկ երեկոյից հետո թիվը չի փոխվել։ Նրանցից երկուսն արդեն բուժվել ու տուն են գնացել։

Ինչպես է պետությունն ուզում աջակցել տնտեսվարողներին. Փաշինյանը նախագիծ է ներկայացրել

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (252)

Ըստ թեմայի

Պայքար կորոնավիրուսի դեմ. հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքները և տեխնիկան ախտահանվում են
Կորոնավիրուսը մոռացության է մատնել կանանց միամսյակն ու զրոյացրել ծաղկի բիզնեսը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացավ ևս 4-ով
թեգերը:
բջջային, Տիգրան Ավինյան, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ