21:36 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1020)
337 0 0

ՀՀ վարչապետը կարծում է, որ պետք է գտնել ազատ ու անվտանգ տարածքներ, որտեղ հնարավոր լինի կյանքը կազմակերպել համեմատական անվտանգության պայմաններում։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ ըստ վերլուծությունների` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կարող է տևել շատ ավելի երկար, քան ի սկզբանե նախատեսված էր։

«Պետք է որոշակի պատկերացումներ ունենանք, թե ինչպես ենք կյանքը կազմակերպելու ՀՀ–ում։ Պետք է գտնենք, ձևավորենք ազատ և անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել` հընթացս հետևելով իրադարձություններին»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետ կապված հսկայական անորոշություն է տիրում։ Վարչապետը նշեց, որ ամենաանսպասելի տեղեկություններ են գալիս, օրինակ, որ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը թեստերի դեֆիցիտ ունի։

Փաշինյանը նշեց, որ կառավարության գործունեությունը պետք է երկու մասի բաժանված լինի` պարետատան գործունեություն, որն օպերատիվ հարցերը կկարգավորի, և հակաճգնաժամային քայլեր պետք է մշակվեն, որպեսզի կոլապսների առաջ չկանգնեն։

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։ Փակվել են բոլոր կրթական հաստատություններն ու մշակութային օջախները, չեղարկվել բոլոր հանրային միջոցառումները։

Մարտի 23-ին ԱԺ–ն ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 194 դեպք է գրանցվել։

Մեկուսացման ռեժիմը խախտողները կենթարկվեն պատասխանատվության. ԱԺ–ն օրենք ընդունեց

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1020)

Ըստ թեմայի

Ինչպե՞ս է հնարավոր սպանել վիրուսը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստան մուտք գործել չեն կարող 41 երկրների քաղաքացիներ. ցանկն ընդլայնվել է
Լաբորատորիան ախտահանվել է, կորոնավիրուսի թեստավորումը` վերսկսվել
Ավինյանը սուպերմարկետներին հորդորում է մարտի 24-ից երկու ժամ սպասարկել միայն տարեցներին
Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ սահմանը կարելի է հատել միայն Սադախլոյով
թեգերը:
կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ