15:33 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56

Օրվա կադր. «զինված» տատիկն Աննա Հակոբյանի հետ սելֆի չի արել

Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում (312)
1010 0 0

Sputnik Արմենիայի թղթակիցը ֆիքսել է վարչապետի տիկնոջը՝ առանց պաշտպանիչ միջոցների իրազեկման թերթիկներ բաժանելիս: Իսկ դիմակ գնող տատիկն ամեն միջոց կիրառել էր՝ մահացու վիրուսից պաշտպանվելու համար:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ամերիկա մայրցամաքից վերադառնալուց հետո ինքնամեկուսացման մեջ էր։ Իր «ազատության» առաջին օրը նա դուրս է եկել Երևանի փողոցներ՝ կամավորական աշխատանքի միջոցով Առողջապահության նախարարությանը իրազեկման արշավին աջակցելու համար։ Նա անցորդներին կորոնավիրուսից պաշտպանվելու մասին տեղեկատվական հուշաթերթիկներ է բաժանել։

«Մենք երեխաների հետ տանն ենք, դա դժվար է, բայց կարևոր է պահպանել անվտանգության կանոները։ Ես ցանկանում եմ օգնել կառավարությանն անհրաժեշտ տեղեկատվության տարածման հարցում և առողջություն մաղթել մեր քաղաքացիներին»,- ասել Աննա Հակոբյանը։

Ի տարբերություն «մինչկորոնավիրուսյան դարաշրջանի», մարդիկ ողջունում էին տիկին Հակոբյանին, վերցնում հուշաթերթիկները, փորձելով տարածություն պահպանել, նույնիսկ նրա հետ ավանդական «սելֆի» անել չէին խնդրում։ Զվարճալի էր նրա հանդիպումը մի տատիկի հետ, որը կրպակից դիմակ էր գնում։ Տատիկն ամբողջությամբ «զինված էր»՝ դիմակով և ձեռնոցներով։ Նա սիրով վերցրեց հուշաթերթիկը, թեպետ և ասաց, որ նշված կետերից մի քանիսը հեռուստացույցից անգիր գիտի։

Խնդրում ու հորդորում են. ինչպես է կորոնավիրուսի դեմ պայքարում ոստիկանությունը

Համացանցում մտահոգություններ էին տարածվել, թե ինչու է տիկին Հակոբյանը շրջում Երևանի փողոցներում առանց պաշտպանիչ դիմակի և ձեռնոցների։ Վարչապետի տիկինն արձագանքեց Facebook-ի գրառմամբ՝ նշելով, որ երկու անգամ կորոնավիրուսի թեստ է անցել, երկուսն էլ բացասական են եղել, հետևաբար, ինքը չի կարող լինել վարակի տարածման աղբյուր։ Դիմակ չի կրել, որովհետև բացօթյա տարածքներում դրա անհրաժեշտությունը չկա։

Հայաստանում 59 քաղաքացի կորոնավիրուսից բուժվում են ոստիկանության հոսպիտալում

«Անցորդներից որևէ մեկին չեմ դիպել, գրկել․ պահպանել եմ սոցիալական հեռավորությունը։ Ձեռքերս անընդհատ ախտահանում եմ, այդ թվում այս ակցիայից առաջ էլ, ընթացքում էլ, հետո էլ։ Չունեմ և չեմ ունեցել հազ, ջերմություն և վիրուսի այլ ախտանշաններ»,- հերթականությամբ օգտատերերի մտահոգություններին պատասխանել է տիկին Հակոբյանն ու վերջում առողջություն մաղթել բոլորին։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանում այս պահին կորոնավիրուսով վարակված 194 մարդ կա։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (312)

Ըստ թեմայի

Օրվա կադր. Արայիկ Հարությունյանը թույլ չի տա` «հանգիստ նստեն տեղները»
Օրվա կադր․ մարդը, որին բոլորը տեսնում են, բայց ոչ ոք չի նկատում
Օրվա կադր. այս գեղեցկուհիները Երևանում հանում են ամեն ինչ, բացի դիմակից
թեգերը:
երևանցիներ, Երևան, կորոնավիրուս, Աննա Հակոբյան

Գլխավոր թեմաներ