20:41 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (748)
120 0 0

Հայաստանի իշխանությունը հանրությունից կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չի թաքցնում: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ դրա կարիքը պարզապես չկա:

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետ կապված հարցեր: Տեղեկությունը նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:

«Խմբակցությունը հարցեր էր ուղղում վարչապետին կորոնավիրուսի հետ կապված»,- ասաց նա՝ չցանկանալով մանրամասներ հայտնել փակ հանդիպումից:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ իշխանությունը բաց է տեղեկատվություն տրամադրելու հարցում: Կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվությունը 1-2 ժամվա ընթացքում ներկայացնում է հանրությանը, ուստի անհանգստանալու կարիք չկա:

«Այսօր շատ է ասվում այն մասին, որ շատ ու շատ երկրներ թաքցնում են ինֆորմացիան, ինչը Հայաստանը չի անում, նաև այն պատճառով, որ դրա կարիքը պարզապես չկա»,- ասաց Սիմոնյանը:

Ինչի՞ կհանգեցնի վարկերի եռամսյակային սառեցումը․ Ճզմաչյանը՝ հնարավոր ռիսկերի մասին

ԱԺ փոխնախագահը նշեց, որ ավելի կարևոր է մտածել, թե ինչպես պետք է շարունակել կյանքն ու գործունեությունը՝ պահպանելով անհրաժեշտ զգոնությունն ու զգուշավորությունը: Իսկ խստացումները, նրա խոսքով, իշխանությունն անում է ըստ անհրաժեշտության:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում միաձայն (117 կողմ) հաստատեց արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար վարչական ու քրեական պատասխանատվության մասին օրինագիծը։

Քրեական ու վարչական օրենսգրքերում կատարված փոփոխություններով` արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով (առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում 300-500 հազար էր), մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով, մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանում այս պահին կորոնավիրուսով վարակված 194 մարդ կա։

Հայաստանում 59 քաղաքացի կորոնավիրուսից բուժվում են ոստիկանության հոսպիտալում

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (748)

Ըստ թեմայի

Հնարավոր չէ նորմալ պայմաններ ապահովել մարզումների համար. Ջուլֆալակյանը՝ օլիմպիադայի մասին
Դիլիջանյան կարանտին. մեկուսացվածների համար համերգ են կազմակերպել․ տեսանյութ
Շտապօգնության կանչերի թիվն այս շրջանում նվազել է․ ծառայության ղեկավար
թեգերը:
Ալեն Սիմոնյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ