01:12 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում (252)
167201

Վարակի հետագա տարածումը կանխելու համար մեկ շաբաթով ավելի խիստ սահմանափակումներ կկիրառվեն: Վարչապետը քաղաքացիներին կոչ արեց տնից դուրս գալ միայն ամենախիստ անհրաժեշտության դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի -Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ 41-ով՝ դառնալով 235: Տեղեկությունը Facebook-ի իր էջի միջոցով հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թվային աճից բացի կորոնավիրուսի վարակն ընդլայնել է նաև վարակի աղբյուրները։ Հայտնի աղբյուրներին ավելացել են ևս երկուսը։

Երևանյան սրճարաններն աշխուժանում են. կորոնավիրուսը սրճարան չի՞ մտնում

Փաշինյանի խոսքով, վարակի նոր դեպքեր են հայտնաբերվել նաև Կոտայքի ու Երևանի մեկական ձեռնարկություններում. Երևանինը  գտնվում է Էրեբունի համայնքում։

«Վարակի հետագա տարածումը կանխելու համար մենք առայժմ մեկ շաբաթով ավելի խիստ սահմանափակումներ ենք կիրառելու», - հայտնեց վարչապետը՝ քաղաքացիներին կոչ անելով տնից դուրս գալ միայն ամենախիստ անհրաժեշտության դեպքում։

Նրա խոսքով՝ վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը, բացառություն կարվեն առաքման ծառայության համար: «Շինարարական աշխատանքները կդադարեցվեն, տեքստիլ, թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը, սննդի արտադրությունը կշարունակվի, մթերային խանութները կաշխատեն»,-ասաց Փաշինյանը։

Արսեն Թորոսյանը հայտնեց, թե ինչ դեղերով են բուժում կորոնավիրուսով վարակվածներին

Վարչապետը տեղեկացրեց, որ վաղը առավոտյան պարետատատունը կհրապարակի թույլատրելի գործունեության տեսակները, մնացյալն առայժմ մեկ շաբաթով կարգելվեն։ «Վաղը լավ լուրերի նույնպես սպասում ենք, մեկուսացած քաղաքացիներից յոթանասունի 14 օրը լրացել է, նրանց նորից պետք է թեստավորենք: նախադրյալներ կան մտածելու, որ նրանց մեծ մասը բացասական արդյունք կունենա և կվերադառնա իրենց տներ»,-ասաց նա։

Աշխարհն անցնում է առցանց շփման. հայկական համացանցը կդիմանա՞ տրաֆիկի անզուսպ աճին

Փաշինյանը կոչ է արեց չլքել տները, դա անել միայն գնումներ կատարելու համար, պահպանել անձնական հիգիենայի կանոնները, խուսափել վտանգավոր շփումներից։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 22-ի երեկոյան և այսօր առավոտյան նույնն էր մնացել`194։ Մարտի 22-ի առավոտվա տվյալներով` կորոնավիրուսով վարակվածների թիվը 190 էր։ Սակայն երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանի իր էջով ուղիղ եթերի ժամանակ հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք է արձանագրվել։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (252)

Ըստ թեմայի

Իշխող կուսակցությունը փակ դռների հետևում քննարկել է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը
Ինչպես են Հայաստանում հակասեպտիկներ արտադրում
Ծաղիկները կորոնավիրուսին չեն սպասում․ ի՞նչ վիճակում են ծաղկավաճառներն ու ջերմոցատերերը
թեգերը:
արգելք, Հայաստան, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ