02:50 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
36511

Ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մեղադրյալին հայտնաբերելու, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպք։ Տեղեկությունը հաղորդում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի համայնքներից մեկի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնները զբաղեցրած պաշտոնատար անձը պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ և յուրացրել առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝  233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երևան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը:

Գագիկ Բեգլարյանի ու Մհեր Սեդրակյանի անուններն էլ հայտնվեցին քրեական գործում

«Նախանշած հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով՝ հիշյալ պաշտոնյան նախ գործող օրենսդրության դրույթների և ընթացակարգերի կոպիտ խախտմամբ, պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, ավագանու ապօրինի որոշման հիման վրա 2008 թ. դեկտեմբերի 25-ին ապահովել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթացը, ապա 2009 թ. մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա 228.3 քմ. մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք»,-ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Դրանից հետո, նշված անշարժ գույքը ակնհայտ անհամարժեք հատուցմամբ՝ ընդամենը 23.120.000 ՀՀ դրամով, օտարվել է, իսկ 2011 թ. փետրվարի 2-ին առքուվաճառքի պայմանագրով 24.000.000 ՀՀ դրամով գրանցվել է հիշյալ պաշտոնյայի հոր անվամբ, այնուհետև, կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ վերագրանցվել որպես որդու սեփականություն:

Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով հիշյալ պաշտոնյան ներգրավվել է որպես մեղադրյալ և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա լքել է Հայաստանի տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միևնույն ժամանակ ձեռք են բերվել նաև տվյալներ 27 անշարժ գույքեր նույն եղանակով օտարելու և յուրացնելու վերաբերյալ։

Ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մեղադրյալին հայտնաբերելու, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Նշենք, որ 2009 թվականի մարտին` նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Երևանի քաղաքապետ էր նշանակվել Գագիկ Բեգլարյանը:

Հետո, երբ, 2009-ի մայիսի 31-ին կայացած ընտրությունների արդյունքում նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանիների խորհրդում մեծամասնություն ստացավ, ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը 4 տարի ժամկետով հաստատվեց քաղաքապետի պաշտոնում:

Գագիկ Բեգլարյանը կհայտնվի քրեական գործերի կիզակետում. «Փաստ»

Ըստ թեմայի

«ՀԺ». Ձերբակալվել են տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները
Գագիկ Բեգլարյանը կլքի ՀՀԿ–ն. ո՞ր մեծահարուստին է օգնում նա. «Փաստ»
Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական գործ կհարուցվի՞. գործարարը դիմել է ԱԱԾ
թեգերը:
Գագիկ Բեգլարյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, քաղաքապետ, Երևանի քաղաքապետարան, չարաշահում, հետախուզվող, Քրեական գործ

Գլխավոր թեմաներ