12:39 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (817)
119 0 0

Արսեն Թորոսյանը ներկայացրել է, թե որ հիվանդանոցներում է մահճակալային ֆոնդը շարունակվում ծավալվել։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանն այսօր այցելել է հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված բժշկական հաստատություններ՝ ծառայությունների մատուցման ընթացքին, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքներին ծանոթանալու համար։

Мобильная приемная для больных коронавирусом при инфекционной больнице Норк
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի նորակառույց մոդուլը

Նա իր Facebook-ի էջում ներկայացրել է, թե որ բժշկական կենտրոններում են արդեն իսկ բուժում ստանում մեծաթիվ պացիենտներ ու տեղեկացրել, որ մահճակալային ֆոնդը շարունակվում է ծավալվել։

Սարգսյանը ստորագրեց արտակարգ դրության պահանջները խախտելու մասին օրինագիծը

  •  «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում շուտով ունենալու ենք 151 սովորական և 13 ռեանիմացիոն մահճակալ։ Եվս 40 մահճակալ ունենալու ենք նորակառույց մոդուլում՝ իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար, որի շինարարական աշխատանքները մի փոքր հետաձգվեցին տեխնիկական պատճառներով։ Այն պատրաստ կլինի մոտ օրերս։ Նաև որոշել ենք ինֆեկցիոն հիվանդանոցում տեղադրել համակարգչային տոմոգրաֆ՝ կրկին մոդուլային շենքում, որի շինարարությունն արդեն սկսվել է։ ՀՏ-ն անհրաժեշտ է կորոնավիրուսային թոքաբորբերը վաղ հայտնաբերելու համար։
  •  Ոստիկանության հոսպիտալում շուտով կունենանք 170 սովորական և ևս 14 ռեանիմացիոն մահճակալ։
  • Օրթոպեդիայի կենտրոնում շուտով կունենանք 140 սովորական և 16 ռեանիմացիոն մահճակալ։
  • «Սուրբ Աստվածածին» ԲԿ ծննդատան մասնաշենքում, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասում, ծավալվելու է 76 սովորական և 48 ռեանիմացիոն մահճակալ։
    Мобильная приемная для больных коронавирусом при инфекционной больнице Норк
    «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի նորակառույց մոդուլը

Նախարարի խոսքով՝ այս պահին ունենք թոքերի արհեստական օդափոխության 41 սարք՝ հատուկ կորոնավիրուսային հիվանդության համար, որոնցից ոչ մեկը դեռևս չի օգտագործվում։ Ըստ Թորոսյանի՝ նոր ձեռքբերումներ, իհարկե դժվարությամբ, նույնպես իրականացվում են։

Նոր մեկուսարանը գրեթե պատրաստ է. «Տա Աստված, այսպես դատարկ էլ մնա․․․»

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 235–ի։ Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է սահմանվել, որը կտևի մինչև ապրիլի 14–ը։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (817)

Ըստ թեմայի

Գներն իջե՞լ են, թե՞ բարձրացել. ՏՄՊՊՀ նախագահը խոսել է սննդամթերքի շուկայի մասին
Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի թեմայով խորհրդակցություն է հրավիրել
Ալկոգելի գինը չի բարձրացել և նույնիսկ կնվազի. ՏՄՊՊՀ
թեգերը:
հիվանդանոց, Արսեն Թորոսյան, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ