19:11 11 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1223)
306110

Այս օրերին, երբ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել, ու մարդիկ մեկուսացած են, կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների հարցն արդիական է դառնում։ Sputnik Արմենիան պարզել է՝ ինչպես վճարումներ անել, ու արդյո՞ք բնակչությանն արտոնություններ են տրվելու։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը փոփոխություններ է մտցրել հայաստանցիների առօրյա կյանքում։ Բնակչության մեծ մասը ստիպված է տանը նստել կանխարգելման միջոցների ու երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պատճառով։ Դա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ քաղաքացիները մեծ քանակով էլեկտրականություն, գազ ու ջուր են սպառելու, ինչը կհանգեցնի կոմունալ ծառայությունների վճարի աճին՝ նախորդ տարվա մարտի համեմատ։

Սարգսյանը ստորագրեց արտակարգ դրության պահանջները խախտելու մասին օրինագիծը

Ոմանց հաջողվում է հեռակա աշխատել ու աշխատավարձ ստանալ, սակայն մասնավոր սեկտորի ներկայացուցիչներից, անհատ ձեռներեցներից, օրավարձով աշխատողներից շատերն առանց եկամտի են մնացել։

Աշխարհի շատ պետություններում համավարակի պատճառով բարդ իրավիճակ է ստեղծվել: Իշխանությունները փորձում են որևէ կերպ մեղմացնել կարանտինի հետ կապված սահմանափակումների ու արգելքների հետևանքները։ Օրինակ, Իտալիայում, կորոնավիրուսի հետ կապված հարկերը ժամանակավոր չեղարկել են, Ֆրանսիայում չեղարկել են կոմունալ վճարումները։ Ուկրաինայում կարանտինի ժամանակ արգելվել է պարտքերի պատճառով անջատել լույսը կամ գազը։

Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել՝ ինչ իրավիճակ է Հայաստանի Հանրապետության կոմունալ ոլորտում ու դիմել է կոմունալ ծառայություններ մատուցող ընկերություններին։ Նշենք, որ Հայաստանի իշխանությունը դեռ կոմունալ վճարումների վերաբերյալ որևէ ընդհանուր որոշում չի կայացրել։

Հարցրել ենք էլեկտրաէներգիա, ջուր ու գազ մատակարարող ընկերություններից, արդյո՞ք երկրում տիրող իրավիճակի պատճառով կոմունալ վճարումների վերաբերյալ փոփոխություններ եղել են, ու արդյո՞ք սոցիալական որոշ խմբերին արտոնություններ կտրվեն։

 «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կոչ է անում քաղաքացիներին ժամանակին մարել գազի պարտքերը։ Այդպես է ընկերությունը պատասխանել Sputnik Արմենիայի հարցմանը։ Ընկերությունը շարունակում է աշխատել, հիմնվելով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. N95-Ն որոշմամբ հաստատված Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների 8.4 կետի վրա։ Դրանում նշված են բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները, համաձայն որոնց՝

 «Բնակիչ-բաժանորդը նախորդ հաշվարկային ամսում մատակարարված (վերահաշվարկված) գազի արժեքի համար պարտավոր է վճարել սահմանված կարգով և ժամկետներում՝ նախորդ հաշվարկային ամսում բնակիչ-բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) գազի քանակի և արժեքի մասին տեղեկատվության հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում», - նշված է հաղորդագրության մեջ։

Քանի որ ՀՀ օրենսդրությամբ այլ արտոնություն սահմանված չէ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի կարող լրացուցիչ արտոնություն տրամադրել մատակարարված գազի արժեքի համար վճարումների հարցում:

 «Վեոլիա Ջուր»

Ինչպես «Գազպրոմ Արմենիան», «Վեոլիա Ջուր» ընկերությունը նույնպես քաղաքացիներին հորդորում է ժամանակին կատարել վճարումները։ Ընկերության հանրային կապերի բաժնում նշեցին, որ բնականաբար, կգտնվեն առանձին քաղաքացիներ, որոնց համար դժվար է կամ հակացուցված տնից դուրս գալը:

«Չի բացառվում, որ նրանցից որոշների մոտ, աշխատանքի բնույթից ելնելով, կարող են առաջանալ նաև ֆինանսական դժվարություններ: Հասկանալի է, որ նման դեպքերում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պատրաստ է անհատական մոտեցում ցուցաբերել», - նշեցին ընկերությունում։

Սակայն ընկերությունը մատուցած ծառայությունների դիմաց վճարումների հարցում օրենսդրությամբ սահմանված կարգի փոփոխության համար որևէ հիմք չի տեսնում:

 «Հարկ է նշել, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը, ի տարբերություն հանրային ծառայություններ մատուցող այլ ընկերությունների, ունենալով բոլոր իրավունքները, հասկանալի պատճառներով թերի վճարումների հետ կապված երբեք էլ բնակիչ-բաժանորդների ջրանջատումներ չի իրականացրել»,-նշված է ընկերության պատասխանում։

Ընդ որում, ընկերությունը նշում է, որ այդ հանգամանքով պայմանավորված՝ անբարեխիղճ բաժանորդների պատճառով որոշակի ֆինանսական վնասներ է կրում։

Ովքե՞ր կարող են աշխատել ՀՀ–ում. սահմանափակումների ու բացառությունների ցանկը հրապարակվեց

Մի շարք հանգամանքների թվում, խնդիրն այստեղ նաև այն է, որ գործող սակագինը ներառում է հիմնականում համակարգի շահագործման (վերանորոգում, կառուցում, պահպանում և այլն) ծախսերը և շուրջ 3000 աշխատակիցների աշխատավարձը։ «Ավելորդ» գումարներ չկան:

 «Հետևաբար, սառեցնելով հավաքագրումը, մենք ուղղակի վտանգում ենք նույն սպառողների կայուն ջրամատակարարումը։ Իսկ այս անհանգիստ օրերին, երբ զգալիորեն ավելացել է ջրի սպառումը, և շատերը դիմում են մեզ, այդ թվում ԶԼՄ-ների միջոցով, խնդրելով ապահովել շուրջօրյա գրաֆիկ, դա ընդհանրապես անթույլատրելի է», - նշված է ընկերության պատասխանում։

Ինչ վերաբերում է վճարման խնդրի տեխնիկական կողմին, ապա ակնհայտ է, որ ժամանակակից վճարման համակարգերը թույլ են տալիս վճարումներ կատարել անգամ տնից: Նաև ամենուր տեղադրված են վճարումներ ընդունող տերմինալներ: Բանկերն ու Հայփոստը նույնպես գործում են ամենօրյա ռեժիմով:

 «Ի վերջո, խոսքն ամսական ընդամենը 650-700 դրամի մասին է, որ վճարում է յուրաքանչյուր սպառող: Մեր կոմունալ ծախսերի մեջ ջրամատակարարման չափաբաժինն առ այսօր ամենափոքրն է: Ակնհայտ է, որ դա այն գումարը չէ, ոը կարող է բացասաբար անդրադառնալ ընտանեկան բյուջեի վրա, մինչդեռ հավաքագրվող գումարները «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին հնարավորություն են տալիս աշխատել շուրջօրյա ռեժիմով ու զարգացնել մի համակարգ, որի կարևորությունն ակնհայտ է ամբողջ հանրության համար», - ասացին ընկերությունից։

 «Հայաստանի էլեկտրական ցանցեր»

 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ընկերությունը չի անջատել պարտքերը չմարած քաղաքացիների էլեկտրամատակարարումը։

 «Այս պահին ընկերությունը էլեկտրականությունն անջատելու մասին որոշում չի կայացրել։ Սակայն կոչ ենք անում քաղաքացիներին կատարել վճարումները», - ասաց Սարջանյանը։

Նրա խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե որքան է ընկերությունը սպասելու պարտքերը մարելուն։ Այս մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հանրապետությունում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել:

ՀՀ փոխվարչապետ, գլխավոր պարետ Տիգրան Ավինյանը քիչ առաջ որոշում է կայացրել, ըստ որի՝ ՀՀ ամբողջ տարածքում մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն արգելվում է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվել։ Իսկ էլեկտրականության, գազի մատակարարմամբ, ինչպես նաև ջրամատակարարմամբ, կոյուղու, թափոնների կառավարմամբ ու վերամշակմամբ զբաղվողների գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույն անձնակազմով՝ անհետաձգելի և վթարային աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ՀՀ–ում տեղաշարժի սահմանափակումներ կլինեն. կորոնավիրուսի կանխարգելման քայլերը խստացվում են

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1223)

Ըստ թեմայի

Նոր մեկուսարանը գրեթե պատրաստ է. «Տա Աստված, այսպես դատարկ էլ մնա․․․»
Հիվանդանոցների հնարավորությունների մասին. նախարարը շրջայց է կատարել
Ո՞վ է պահելու աշխատավարձ չստացող քաղաքացուն. պարտականության հարցում կարծիքները տարբեր են
թեգերը:
ջուր, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ), Լույս, «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, գազ, կոմունալ ծախսեր

Գլխավոր թեմաներ