04:51 28 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
398 0 0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ-ում ներկայացրեց, թե ինչ սցենարներ են մշակվել կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Այսօր Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չբացառեց, որ կորոնավիրուսի դեպքերի աճին զուգահեռ՝ հիվանդության թեթև ընթացքով վարակվածներն ընհանրապես հիվանդանոցային բուժում չստանան:

«Նրանք, օրինակ, պարզապես մեկուսացվեն մեկուսացման հատուկ վայրերում կամ հյուրանոցներում, ինչպես հիմա մեկուսացվում են վարակվածների հետ շփում ունեցածները: Կամ ընդհանրապես տնային պայմաններում մնան հսկողության տակ՝ մինչև հիվանդությունն ինքն իրեն անցնի»,- ասաց նա:

Իսկ միջին ու ծանր դեպքերում հիվանդները կշարունակեն բուժում ստանալ հիվանդանոցներում: Երևանում նրանց համար ներկա պահին առանձնացված է 4 ԲԿ՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Նորք-Մարաշի Օրթոպեդիայի ինստիտուտը, ոստիկանության հոսպիտալը և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն: 

Ռուսաստանը չի սահմանափակի ցորենի արտահանումը Հայաստան. Մհեր Գրիգորյանը խոսեց խնդրի մասին

Այս հիվանդանոցները մինչև 650-700 մահճակալի հնարավորություն ունեն:

Մարզերում այդ նպատակին են ծառայում Վանաձորի և Գյումրու հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքները, որտեղ ներկա պահին թեթև ախտանշաններով հիվանդներ բուժում են ստանում:

«Այս պահին մոբիլիզացված միջոցներով մենք կկարողանանք իրավիճակին դիմանալ, իսկ եթե արդեն գործի երկրորդ սցենարը, մահճակալները կտեղադրվեն արդեն ոչ միայն բժշկական հաստատություններում»,- ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով արհեստական շնչառության սարքերի սակավության խնդրին՝ Արսեն Թորոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով հիվանդների համար ներկա պահին առանձնացվել է 42 սարք, որոնցից օգտագործվում է միայն 1-ը՝ ծանր վիճակում գտնվող պացիենտի համար:

Նախարարը հայտնեց, որ կառավարությունը փորձում է սարքեր ձեռք բերել աշխարհի այլ երկրներից, բայց դեֆիցիտն ամբողջ աշխարհում է: Հիմնական արտադրող երկիրը Չինաստանն է, մի շարք երկրներ էլ են այդ սարքերից արտադրում, բայց չեն արտահանում՝ պահելով սեփական կարիքների համար:

Հիշեցնենք՝ մարտի 25-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 265–ի։ Վարակի դեպքեր ունենք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում:

Այս պահին կորոնավիրուսից բուժված 16 քաղաքացի կա։

Ըստ թեմայի

ԵԱՏՀ խորհուրդն արգելել է անհատական պաշտպանիչ միջոցներ արտահանել ԵԱՏՄ-ից
Ճգնաժամը նոր հնարավորություններ է բացում. Փաշինյանը տվյալներ է հայտնել
Սննդամթերքի որևէ տեսակից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ. Ավետիսյան
թեգերը:
հիվանդանոց, Արսեն Թորոսյան, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ