14:41 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
176 0 0

ՀՀ նախագահի աշխատանքային հանդիպումների ժամանակ խստագույնս պահպանվում են անվտանգության անհրաժեշտ կանոնները։ Հանդիպումների բոլոր մասնակիցները հանգիստ են ընդունում ձեռնարկված միջոցները՝ դիտարկվելով որպես պատասխանատվության և հոգատարության դրսևորում:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ նախագահի աշխատակազմից Sputnik Արմենիային հայտնեցին, որ աշխարհում և Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված և հանրապետությունում ստեղծված իրավիճակին ու արտակարգ դրության պահանջներին համահունչ՝ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային գրաֆիկում և աշխատակարգում, ինչպես նաև նախագահի աշխատակազմի աշխատակարգում և նախագահի նստավայրի վարչական շենքի ելք ու մուտքի կանոններում կատարվել են սահմանափակումներ և փոփոխություններ:

«Հանրապետության նախագահը շարունակում է աշխատել իր սովորական աշխատանքային օրակարգով, հանդիպումներ, քննարկումներ ունենալ, սակայն որոշակի փոփոխությունների է ենթարկվել դրանց ձևաչափը: Հանրապետության նախագահի աշխատակազմում ներդրվել է էլեկտրոնային համակարգ, աշխատակազմը հաղորդակցվում է գերազանցապես տեսակապի և Էլեկտրոնային կապի միջոցով, նվազագույնի են հասցված անձնական շփումները»,– հայտնեցին աշխատակազմից` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը:

Նախագահ Սարգսյանը հիմնականում նախապատվությունը տալիս է փոքրաթիվ մարդկանց մասնակցությամբ հանդիպումներին, հեռախոսազրույցներին, հեռավար ուսուցման կիրառմամբ տեսակապի միջոցով շփումներին:

Հանրապետության նախագահի աշխատակազմում ընդհանրապես և նախագահի աշխատանքային հանդիպումների ժամանակ մասնավորապես խստագույնս պահպանվում են անհրաժեշտ անվտանգության կանոնները, այդ թվում՝ դիմակների կրում, ախտահանիչ նյութերի օգտագործում և հատկապես սոցիալական հեռավորության պահպանում: Ձեռնարկված միջոցները ըմբռնումով և հանգիստ են ընդունում հանդիպումների բոլոր մասնակիցները՝ դիտարկվելով որպես պատասխանատվության և հոգատարության դրսևորում:

Ձեռնարկված անվտանգության միջոցների շրջանակում ամենօրյա ռեժիմով, համապատասխան բժշկական ծառայության միջոցով, կատարվում է բոլոր աշխատակիցների և նախագահական նստավայր այցելողների ջերմաչափում, նախագահական նստավայրի շենքի տարածքում և աշխատասենյակներում կատարվում են ախտահանման աշխատանքներ:

Իրավիճակով պայմանավորված՝ չեղարկվել են հանրապետության նախագահի որոշ արտասահմանյան գործուղումներ և ներհանրապետական այցեր. այդ շրջանակում բացառություն է կազմել նախագահի՝ վերջերս Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցը:

Հնարավոր են նոր խստացումներ․ Ավինյան

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 265 դեպք է գրանցվել։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Facebook–ի ուղիղ եթերում հայտնել էր, որ 868 մեկուսացած քաղաքացի կա, ևս 2419-ի համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում:

Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Սննդամթերքի որևէ տեսակից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ. Ավետիսյան

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մարտի 25-ից խստացվել են արտակարգ դրության սահմանափակումները․ մեկ շաբաթ ՀՀ քաղաքացիները տնից դուրս գալու համար պետք է հիմնավոր պատճառ ունենան և ներկայացնեն անձնագիր ու պարետատան սահմանած ձևաթուղթ՝ ձեռագիր կամ տպագիր լրացրած։ Սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական, իսկ տնից դուրս գալու հետևանքով մեկ ուրիշին վարակելու դեպքում՝ քրեական պատասխանատվության։

Ըստ թեմայի

Կորոնավիրուսը մարդկանց մենության է մատնել․ կադրեր ամբողջ աշխարհից
Հարավկովկասյան երկաթուղին 5 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման դրամահավաքին
Շտապօգնության աշխատակիցները պարում են կորոնավիրուսից բուժվածների համար
թեգերը:
Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ