00:29 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56

Օրվա կադր. «երկրի հերթապահ» ոստիկանը դուրս է եկել կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագիծ

Հայաստան
Ստանալ կարճ հղումը
264 0 0

Sputnik Արմենիայի լուսանկարչին հաջողվել է որսալ  այսօրվա օրը շատ ճիշտ խորհրդանշող մի կադր։ Չէ՞ որ այսօր բժիշկների հետ մեկտեղ կորոնավիրուսի դեմ պայքար են մղում նաև ոստիկանները։

ԵՐԵՎԱն, 25 մարտի- Spurtnik. Արտակարգ դրության ռեժիմի խստացման վերաբերյալ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո փողոցներում անմիջապես համազգեստով մարդիկ հայտնվեցին։ Այնպես չէ, որ նրանք նախկինում չկային, բայց այսքան շատ չէին ու այսպիսի արտասովոր հանդերձանքով չէին։ Համազգեստից բացի, իրավապահներն այժմ պարտավոր են նաև իրենց համար անսովոր բժշկական դիմակներ և ձեռնոցներ կրել։  Եվ եթե մի քանի օր առաջ բոլորը հույսները դրել էին բժիշկների վրա, ապա այսօր բնակչության մասին հոգ տանելու ծանր բեռը դրվել է նաև ոստիկանների ուսերին։

Այժմ իրավապահ մարմինների աշխատակիցները հետևում են, որ մարդիկ պահպանեն արտակարգ դրության ռեժիմը և տնից առանց անհրաժեշտության դուրս չգան, որ մեքենաներում երկուսից ավել ուղևոր չտեղափոխեն և կարանտինը խախտողները բացահայտվեն։

Sputnik Արմենիայի լուսանկարչին հաջողվել է այսօրվան բնորոշ կադր որսալ։ «Երկրի հերթապահ» ոստիկանը պատկերված է լուսահոգի Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն I–ի պատկերով պաստառի ֆոնին։ Նույնիսկ դիմակի տակից երևում է, որ ոստիկանը ժպտում է, ինչը լուսանկարին էլ ավելի դրական երանգ է հաղորդում։

Հիշեցնենք, որ Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։ Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում ագելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

Չի արգելվել տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվել, եթե դրանք իրականացվում են բացառապես հեռավար/առցանց եղանակով։ Սուպերմարկետները, կրպակները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները շարունակում են գործունեությունը։

Օրվա կադր. Երևանում մտահոգ վարորդը «դիմակ» է հագցրել ավտոմեքենային

Ըստ թեմայի

Օրվա կադր. Արայիկ Հարությունյանը թույլ չի տա` «հանգիստ նստեն տեղները»
Օրվա կադր․ մարդը, որին բոլորը տեսնում են, բայց ոչ ոք չի նկատում
Օրվա կադր. այս գեղեցկուհիները Երևանում հանում են ամեն ինչ, բացի դիմակից
Օրվա կադր. «զինված» տատիկն Աննա Հակոբյանի հետ սելֆի չի արել
թեգերը:
Հայաստան, Արտակարգ դրություն, Երևան, ոստիկան, Օրվա կադր

Գլխավոր թեմաներ