00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վճռաբեկ դատարանում ներքին խմորումներ են. «Ժողովուրդ»

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցСуд в России
Суд в России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թերթը գրում է, որ դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ դատավորները 2 թևի են բաժանվել։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանում ներքին խմորումներ են։ Բանն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորները բաժանվել են թիմերի և քաղաքացիական և վարչական գործերով հակասում են միմյանց:

Суд в России - Sputnik Արմենիա
ԲԴԽ–ն ձեռնպահ է մնալու քաղաքական բնույթի հայտարարություններին արձագանքելուց

«Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ մի թիմ են կազմում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Նախշուն Տավարացյանը, Ստեփան Միքայելյանը, Մամիկոն Դրմեյանը: Իսկ, ահա, մյուս թիմում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, ԲԴԽ անդամի թեկնածու Սուրեն Անտոնյանը, Էդգար Սեդրակյանը, ԲԴԽ անդամի մյուս դատավոր թեկնածու Արտակ Բարսեղյանը և Տիգրան Պետրոսյանը: Եվ, ահա, դատական համակարգում դատավորների՝ թիմի բաժանվելը խիստ մտահոգությունների տեղիք է տալիս»,–գրում է թերթը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրինակ, եթե Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ է ներկայացվում քաղաքացիական և վարչական գործ, և Վճռաբեկի վերոնշյալ պալատի անդամները միաձայն պետք է որոշում կայացնեն, թիմի բաժանված լինելու հետևանքով յուրաքանչյուր թև տարբեր կարծիք է հայտնում, այս ներքին տարաձայնությունների հետևանքով էլ վերջնական որոշումը կայացվում է վերջին պահին` կախված ուժեղ թիմի փաստարկներից:

Դատարանը վարչապետի աշխատակազմին պարտավորեցրել է պարգևատրումների գաղտնի որոշումը տալ ՀԿ-ին

«Ավելին՝ դատավորներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ կան գործեր, որ վարույթ են ընդունում, սակայն դատավորների՝ թիմերի բաժանվելու հետևանքով մեկ տարի է՝ որոշում չեն կայացնում։ Օրինակ՝ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հարազատներից մեկը բանկի հետ կապված խնդիր ունի, Վճռաբեկի քաղաքացիական և վարչական պալատը գործը վարույթ է ընդունել, սակայն մեկ տարի անցել է, և ներքին հակասությունների պատճառով չեն կարողանում որոշում կայացնել: Ասել է թե` ՀՀ «վերջին դատարանում» առկա ներքին տարաձայնությունների, ներքին խմորումների պատճառով տուժում է արդարադատությունը կամ, մեղմ ասած, մտնում է փակուղի»,-գրում է թերթը:

Դատավորները քիչ են, դատարանները` գերծանրաբեռնված. Թաթոյանը` ՀՀ դատական համակարգի մասին

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հաստատել է Դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրերը։Ռազմավարության ու դրանից բխող բոլոր ծրագրերի իրականացման արժեքը 2019-23թթ–ի համար կառավարությունը գնահատել էշուրջ 20 մլրդ դրամ։

Լրահոս
0