18:11 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում (315)
136 0 0

Ֆինանսական դժվարություններ ունեցող կազմակերպություններն աջակցություն ստանալու համար կարող են դիմել բանկերին և 500 մլն դրամ վարկ ստանալ: Կառավարությունը պատրաստ է համաֆինանսավորել վարկերը:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Այսօր կառավարության նիստում ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների ծրագրի առաջին բաղադրիչը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ կառավարությունից հակաճգնաժամային տնտեսական աջակցություն ստանալու իրավունք կընձեռվի ՀՀ-ում վերջին 1 տարում գործող բոլոր տնտեսվարողներին՝ իրավաբանական ու ֆիզիկական անձանց, բացի ֆինանսական կազմակերպություններից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նախագծում սահմանված բացառություններում բանկերից, վարկային ու ապահովագրական կազմակերպություններից բացի ներառել նաև խաղատնային բիզնեսը:

Հայաստանը ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ է արձանագրել. Փաշինյանը տվյալներ է հայտնել

«Մեկ պայման բոլորի համար, որ պետք է ունենան վարկային ու հարկային բարվոք պատմություն»,- ասաց Խաչատրյանը:

Աջակցության համար տնտեսվարողները կարող են դիմել բանկերին և մինչև 500 մլն դրամ վարկ ստանալ: Բայց վարկը պետք է լինի նպատակային:

«Այսինքն՝ կազմակերպությունը վարկ է վերցնում, որ աշխատավարձ վճարի աշխատակիցներին 3 ամսվա համար, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուրին մինչև 500 000 դրամ: Երկրորդ՝ այս միջոցներն օգտագործում է ՀՀ ՏԻՄ կամ պետական բյուջեի հարկային պարտավորությունները մարելու համար: Երրորդ՝ այնպիսի հումք ձեռք բերելու համար, որը պետք է օգտագործվի ՀՀ-ում իր արտադրության մեջ: Չորրորդ՝ եթե ձեռք է բերում սարքավորումներ՝ իր արտադրության մեջ օգտագործելու համար: Հինգերորդ՝ եթե վճարում է կոմունալ ծառայությունների դիմաց, և, եթե սննդամթերք է ներկրվում այդ կազմակերպության կողմից»,- ասաց Խաչատրյանը: 

Եթե բանկը որոշում է, որ տնտեսվարողն արժանի է աջակցություն ստանալու, կառավարությունը համաֆինանսավորում է վարկը 30-50 տոկոսի չափով` կախված վարկի՝ վերը թվարկված նպատակներից:

Օրինակ՝ 50 տոկոս համաֆինանսավորում կատարվելու է աշխատավարձերի կամ հարկային պարտավորությունների վճարման դեպքում, իսկ հումքի, սարքավորումների ներկրման համար՝ 30տոկոս:

Հիշեցնենք՝ ՀՀ փոխվարչապետ, գլխավոր պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրությունից ելնելով մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն արգելվում է զբաղվել տնտեսական գործունեության որոշ տեսակներով։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ ևս 25-ով և դարձավ 290

Սակայն սահմանափակումներին զուգահեռ կան նաև բացառություններ։ Մասնավորապես չի արգելվում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվել, եթե դրանք իրականացվում են բացառապես հեռավար/առցանց եղանակով։ Բացի այդ, չի արգելվի պարենային ապրանքների վաճառքի իրականացման առևտրի օբյեկտների` սուպերմարկետների, կրպակների, դեղատների, գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեությունը։

Կթույլատրվեն նաև տնտեսական գործունեության որոշ տեսակներ` գյուղատնտեսություն, հանքագործական արդյունաբերություն, սննդամթերքի և խմիչքների արտադրություն, հյուրանոցների ծառայություններ, զենքի և զինամթերքի արտադրություն և այլն։

Հայաստանում սինդրիկի պահանջարկը շատացել է. «մեղավորը» Նիկոլ Փաշինյանն է

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (315)

Ըստ թեմայի

Աշխատատեղերի կրճատում, ավելի քիչ հարկային մուտքեր. ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը
Կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. Փաշինյան
Կորոնավիրուսից «հիվանդացել» է նաև տնտեսությունը. ո՞ր ոլորտներն են տուժել ամենաշատը
թեգերը:
կորոնավիրուս, խաղատուն, Բանկ, ՀՀ կառավարություն, կառավարություն, բիզնես, Տիգրան Խաչատրյան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ