23:48 03 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում (252)
92 0 0

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների ծրագրի՝ ՓՄՁ-ներին ուղղված բաղադրիչը:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Հայաստանում հաստատված արտակարգ դրության ու կորոնավիրուսի տարածման հետևանքով ամենաշատը տուժել են մշակող արդյունաբերությունը, հյուրատնային-հյուրանոցային բիզնեսը, հանրային սննդի, փոխադրումների և պահեստային բիզնեսը, զբոսաշրջային ծառայություններ մատուցողները, ինչպես նաև առողջապահության ոլորտի կազմակերպությունները:

Այսօր կառավարության նիստում տվյալները ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների ծրագրի՝ ՓՄՁ-ներին ուղղված բաղադրիչի մասին:

Այդ է պատճառը, որ կառավարությունը որոշել է պետական աջակցության մեխանիզմներ մշակել հատկապես այս ոլորտներում գործող այն ՓՄՁ-ների համար, որոնց տարեկան շրջանառությունը 2019 թ-ի ընթացքում կազմել է 24-ից մինչև 500 մլն դրամ:

Էկոնոմիկայի նախարարը, սակայն, նշեց, որ պետության աջակցությանն արժանանալու համար կազմակերպությունները պետք է բավարարեն ծրագրով սահմանված որոշ չափորոշիչներ:

Հակառակ ճգնաժամին՝ առաջին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարվեն 5 մլրդ դրամով

«Առաջին՝ կազմակերպությունն իր գործունեության ողջ ընթացքում չի ունեցել որևէ ժամկետանց պարտավորություն, այսինքն՝ եղել է ոչ թե բարվոք, այլ օրինապահ հարկատու, և երկրորդ՝ կազմակերպությունը չի ունեցել որևէ ժամկետանց վարկային պարտավորություն 2019թ-ի ընթացքում»,- ասաց Խաչատրյանը:

Նման պարտաճանաչ կազմակերպությունները կարող են դիմել պետությանն ու ստանալ իրենց 2019 թ-ի տարեկան շրջանառության 10 տոկոսի չափով վարկ:

Ի դեպ, ծրագրով նախատեսվում էր, որ վարկառուն վարկի մարումը կսկսի ստանալու օրվանից մեկ տարի հետո միայն, ինչի հետ կառավարությոն անդամներն ու վարչապետը չհամաձայնեցին:

«Եկեք կրճատենք այդ ժամկետը: Մենք չենք պատրաստվում երկար ճգնաժամ ունենալ»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Ի վերջո որոշվեց նախնական տարբերակում սահմանել 6 ամիս արտոնյալ ժամկետ, հետագայում ըստ իրավիճակի փոփոխություն անելու պայմանով:

Քննարկման արդյունքում կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների ծրագրի՝ ՓՄՁ-ներին ուղղված բաղադրիչը:

Հայաստանը ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ է արձանագրել. Փաշինյանը տվյալներ է հայտնել

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (252)

Ըստ թեմայի

Ի՞նչ աջակցություն կստանան արտակարգ դրությունից տուժած գյուղացիական տնտեսությունները
Պետությունը սոցիալական աջակցություն կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին
Կառավարությունը կխրախուսի ճգնաժամի օրերին իր աշխատակիցներին չազատած գործատուներին

Գլխավոր թեմաներ