00:18 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում (252)
415 0 0

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների ծրագրի սոցիալական բաղադրիչը:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Հայաստանում հաստատված արտակարգ դրության ու կորոնավիրուսի տարածման հետևանքով սոցիալական դժվարությունների առաջ հայտնված մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքները պետական աջակցություն կստանան: Կառավարության նիստում լուրը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների ծրագրի սոցիալական բաղադրիչը:

Անչափահաս երեխա ունենալը, սակայն, միակ պայմանը չէ պետական աջակցությունից օգտվելու համար: Բաթոյանը նշեց, որ դրա համար ծնողները պետք է աշխատանքից ազատված լինեն մարտի 13—25-ն ընկած ժամանակահատվածում, կամ նրանցից մեկն ազատված լինի աշխատանքից, մյուսն էլ աշխատանք չունենա կամ լինի միայնակ:

«Աջակցությունը միանվագ նպաստի ձևով է, յուրաքանչյուր երեխայի համար՝ 100 000 դրամի չափով»,- ասաց Բաթոյանը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան. Թորոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ փաստաթղթային բոլոր ձևակերպումնեն իրականացվեն արդեն ապրիլի 1-ից, և ընտանիքները ստանան իրենց հասանելիք աջակցությունը:

«Ուրեմն աշխատում են օր ու գիշեր, շաբաթ-կիրակի, որպեսզի այս բոլոր ծրագրերով միջոցները հասանելի լինեն չորեքշաբթի առավոտյան, ժամը 08:00-ից»,- հանձնարարեց վարչապետը:

Քննարկման արդյունքում կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների ծրագրի սոցիալական բաղադրիչը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ ևս 25-ով և դարձավ 290

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (252)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի պատճառով Երևանը դատարկվել է. լուսանկարներ
Կորոնավիրուսով հիվանդներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Թորոսյանը նոր տվյալներ է հայտնում
3 զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
թեգերը:
ընտանիք, երեխա, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ