14:05 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
454 0 0

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներին բուժում են կա՛մ երկու դեղամիջոցների կոմբինացիայով, կա՛մ էլ մեկ այլ դեղով։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր պատմեց, թե ինչ դեղերով են բուժում կորոնավիրուսով վարակվածներին։ Նախարարը հայտնեց` այս առումով Հայաստանը հետևում է միջազգային փորձին։

«Հայաստանն ունի «Հիդրոքսիքլորոկվին», որի միջոցով երեք օր է` բուժում ենք կորոնավիրուսով վարակված պացիենտներին։ Իսկ մինչ այդ երկու դեղերի կոմբինացիայով էինք բուժում մեր պացիենտներին, որը հանդիսանում է ՄԻԱՎ–ի բուժման դեղ»,–ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով` նախնական որոշում կա, որ «Հիդրոքսիքլորոկվինը» «Ազիտրոմիցինի» հետ խառնած պետք է տան թոքաբորբով պացիենտներին, ինչպես նաև նրանց, ովքեր չունեն թոքաբորբ, բայց ռիսկային խմբում են։ Նա նշեց, թե դեռ դժվար է ասել`փորձն ինչ կտա։

Ինչ վերաբերում է Հայաստանում առկա թոքերի արհեստական օդափոխության սարքերին, ապա նախարարը հայտնեց, որ երեկ ևս հինգ նման սարք է ներկրվել։

Հարցին, թե ե՞րբ կարող է կորոնավիրուսը Հայաստանում հասնել իր պիկին, Թորոսյանը պատասխանեց, որ նման կանխատեսում չունեն։

Ո՞վ ասաց` չունենք. Թորոսյանը` կորոնավիրուսի թեստերի ու քարտեզ ստեղծելու մասին

«Ճիշտ է, եղանակը «քաշում» է` ուշ է տաքանում, քանի որ եթե մի քիչ շուտ տաքանար, ավելի լավ կլիներ. ազատ տաք միջավայրում վիրուսը երկար չի դիմանում։ Եթե մեծ պիկ ունենանք, ինչպիսին Իտալիայում կամ Իրանում է, աղետալի կլինի երկրի համար»,–ասաց նախարարը։

Նա ասաց նաև, որ ոչ մի երաշխիք չկա քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումը 7 օրվա շրջանակում մնալու և ժամկետը չավելացնելու հարցում։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ 290 է, առողջացել է 18 քաղաքացի։

Երեկվանից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը. նրանք տնից պետք է դուրս գան միայն անձը հաստատող փաստաթղթով և խիստ անհրաժեշտության դեպքում։

Ըստ թեմայի

Հայաստանում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան. Թորոսյան
Արդեն 50 բուժաշխատող է վերապատրաստվել, որոնք կփոխարինեն գործողներին. Թորոսյան
Պետությունը սոցիալական աջակցություն կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին
թեգերը:
հիվանդանոց, հիվանդ, Հայաստան, կորոնավիրուս, Արսեն Թորոսյան, Դեղ

Գլխավոր թեմաներ