00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ կտա արտակարգ դրության ռեժիմը հայերին, կամ ինչ անել, եթե անելիքդ որոշողը դու չես

© REUTERS / Guglielmo MangiapaneМужчина в защитной маске проходит мимо фрески папы Франциска (13 марта 2020). Рим
Мужчина в защитной маске проходит мимо фрески папы Франциска (13 марта 2020). Рим - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը էապես կփոխի հայ հասարակության կյանքը։ Եվ այդ փոփոխություններն ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմեր ունեն։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի –Sputnik, Լաուրա Սարգսյան. Սահմանափակումները, որոնց հետևում է հայ հասարակությունը հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պատճառով, թույլ կտան երկրի բնակչությանն ավելի կազմակերպված դուրս գալ այս իրավիճակից։ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը կարծում է, որ սա առկա իրողությունների միակ դրական կողմն է։

Երևանյան տաքսիստների անհավանական թվացող պատմություններն ու «Տաքսի բիզին»

Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրության ռեժիմ է գործելու։ Սակայն  մարտի 25-31-ը ամբողջ երկրում սահմանափակվել է քաղաքացիների տեղաշարժը։  Տնից դուրս գալ կարելի է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ձեռքին ունենալով անձնագիր և լրացրած տեղաշարժման թերթիկ։  Միևնույն ժամանակ, իշխանությունը կոչ է անում տնից դուրս չգալ առանց խիստ անհրաժեշտության։

«Պատմությունը ցույց է տալիս, որ սովորաբար նման դեպքերից հետո հասարակությունն ավելի կազմակերպված է դառնում։ Կարգապահությունը, որը պարտադրվում է հանրությանը, նրա վրա իր հետքն է թողնում, դրա որոշակի տարրեր պահպանվում են նաև հետագայում», – ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ սա, թերևս, ստեղծված իրավիճակի միակ դրական կողմն է։ Միևնույն ժամանակ, փորձագետը զգալի վնասներ է կանխատեսում երկրի տնտեսության մեջ։  Արտակարգ դրության ժամանակ տուժում է ցանկացած երկրի տնտեսություն։ Սա աքսիոմա է: Ապացույցների կարիք չունի։

Полка с зарубежной литературой в книжном магазине Букинист - Sputnik Արմենիա
Հակադեպրեսանտ գրքերի և ֆիլմերի ընտրանի. ինչ կարդալ ու դիտել այս օրերին

Նա համոզված է, որ մասնավոր հատվածն ավելի շատ կտուժի, քան պետականը: Արտակարգ դրության հետևանքները նախևառաջ կզգան անհատ ձեռներեցները` նրանք, ովքեր ապրում են ամենօրյա շահույթի հաշվին, և հատկապես այն ընկերությունների, ձեռնարկությունների աշխատակիցները, որոնք գրանցված չեն։

Ինչ վերաբերում է տանը փակված մնալուն, փորձագետը սա մեծ սթրես է համարում հայ հասարակության համար, որը պարզապես սովոր չէ ապրել մեկուսացման մեջ, առանց հաղորդակցվելու։

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն իր հերթին ողջունում է երկրում գործող սահմանափակումները, քանի որ խոսքը մարդկանց առողջությանն է վերաբերում։ Նա կարծում է, որ դրանք պետք է ավելի վաղ կիրառված լինեին։

Արտակարգ դրության ծիծաղելի կողմը․ ինչ մեմեր ու անեկդոտներ են շրջում համացանցում

«Մենք այսպես թե այնպես՝ վնասներ կունենանք ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական ոլորտում։ Խոսքը ոչ միայն բիզնեսի մասին է, այլև նրանց, ովքեր կախված են օրական եկամտից»,–ասաց Մադաթյանը։

Նա նշեց, որ Հայաստանում նման մարդկանց թիվը բավական մեծ է, հաշվի առնելով բնակչության զբաղվածությունը հենց մասնավոր հատվածում։ Խոսքը տաքսիստների, լուսանկարչատների ղեկավարների և նրանց աշխատակիցների, գեղեցկության սրահների, հագուստի խանութների աշխատակիցների մասին է և այլն։ Եվ հենց այդ մարդկանց համար է կարանտինն ավելի «վնասաբեր»։

Սահմանափակումների պատճառով առաջացած անհարմարություններից բացի, այն նաև գրպաններին է հարվածում։

Նշենք, որ Հայաստանում մոտ 600 հազար վարձու աշխատող կա, որոնց շուրջ 2/3-ը աշխատում է մասնավոր հատվածում։ Սակայն նրանց մեջ չեն մտնում գյուղացիները, քանի որ նրանք ձեռնարկություններում չեն աշխատում, այլ պարզապես զբաղված են սեփական հողատարածքները մշակելով։

Մադաթյանը կարծում է, որ շատ ժամանակ կպահանջվի, մինչև երկիրը վերադառնա այն կետին, որից սկսվեց արտակարգ դրության ռեժիմը։

«Սակայն այսօր  մեր առաջ բնակչության առողջության խնդիրն է  կանգնած, հետևաբար, անհրաժեշտ է հետևել որոշակի կանոնների։ Որքան լավ մենք դրանք պահպանենք, այդքան արագ այս ամենը կվերջանա», – համոզված է նա։

Հոգեբանը նշեց, որ հայերը էքստրավերտներ են և մի իրավիճակում, երբ նրանք չեն կարող շփվել տնեցիներից բացի որևէ մեկի հետ, փրկում են սոցցանցերը։ Դրա շնորհիվ մարդկանց ավելի հեշտ է հաջողվում հաղթահարել  ինքնամեկուսացումը։

Пресс-конференция министра здравоохранения Армении Арсена Торосяна на тему коронавируса (19 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչ կլինի, եթե հիվանդանոցներն այլևս տեղ չունենան հիվանդների համար. Թորոսյանի «պլան բ»-ն

Նա արտակարգ դրությունից հետո սոցիալական ակտիվության պոռթկում է կանխատեսում։ Մադաթյանը նաև խորհուրդ է տալիս ամեն ինչի մեջ գտնել դրական կողմերը։ Գլխավոր դրական կողմը տանը մնալն է ու հարազատների հետ հաղորդակցվելը, ինչպես նաև երեխաներին և ծնողներին ժամանակ հատկացնելը։

Մյուս կողմից՝ հասարակությանը ևս մեկ սթրես է վիճակված հաղթահարել` երկարատև «արձակուրդից» հետո աշխատանքի դուրս գալու սթրեսը։

«Հոգեբանական առումով մենք տրավմաներ կունենանք, սակայն չի կարելի պնդել, որ դրանք անդառնալի հետևանքներ կունենան։ Դա երկու շաբաթվա հարց է, հասարակության մեջ այն լուրջ ռեֆորմացիաների չի հանգեցնի», – եզրափակեց նա։

Կորոնավիրուսը մարդկանց մենության է մատնել․ կադրեր ամբողջ աշխարհից

Հիշեցնենք, որ Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։ Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում ագելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

Չի արգելվել տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվել, եթե դրանք իրականացվում են բացառապես հեռավար/առցանց եղանակով։ Սուպերմարկետները, կրպակները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները շարունակում են գործունեությունը։

Լրահոս
0