12:51 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
90 0 0

Մեկուսացվածներին տրամադրվում է օրական երեքանգամյա սնունդ: Բժիշկներին Ծաղկաձորում օգնում են կամավորները:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթեր դուրս եկավ Ծաղկաձորից՝ ներկայացնելով Կոտայքի մարզի 6 հանգստյան տների տարածքում բնակվող մեկուսացված քաղաքացիների կեցության պայմաններն ու նրանց խնամող բժիշկներին ու կամավորներին:

Հայաստանում 2 ամսական երեխայի ու նրա մոր մոտ կորոնավիրուս է հաստատվել. Թորոսյան

Թորոսյանը հայտնեց, որ Ծաղկաձորում ու Կոտայքի մարզի այլ հյուրանոցների տարածքում ներկա պահին գործող մեկուսացման բոլոր 6 կետերի աշխատանքը համակարգում է Սևանի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանը:

«Նա փաստացի արդեն 27 օր է, որ գրեթե ապրում է Ծաղկաձորում: Չնայած առավոտյան, կարծեմ, գնում է Սևանի հոգեկան առողջության կենտրոն, որպեսզի այնտեղ էլ աշխատանքները հարթ ընթանան և նորից վերադառնում է Ծաղկաձոր»,- ասաց նախարարը:

Մեկուսացման առաջին կետը, որը ներկայացրեց նախարարը, Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունն էր: Այստեղ աշխատող կամավորներից մեկը՝ Նարեկը, հայտնեց, որ «Նաիրի» հանգստյանը տունը թեև ընդամենը 2 օր առաջ է ընդունել առաջին բնակիչներին, բայց այսօր բոլոր սենյակներն արդեն զբաղված են:

«Բոլորի ինքնազգացողությունը շատ լավ է: 24 ժամ հսկողության տակ են գտնվում թե՛ մասնագետ բժիշկների, թե՛ կամավորների կողմից»,-ասաց կամավորը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծանում է. ունենք 329 դեպք

Նա նաև հայտնեց, որ մեկուսացվածներին տրամադրվում է օրական երեքանգամյա սնունդ, որը պատրաստվում է ինչպես տեղում, այնպես էլ ուղարկվում է բարեգործների կողմից:

Ավարտելով ուղիղ կապը, Արսեն Թորոսյանը հայտնեց, որ պատրաստվում է ներս մտնել ու հանդիպել մեկուսացված անձանց հետ, իսկ իրեն հետևող քաղաքացիներին խոստացավ ուղիղ կապով օրվա ընթացքում ներկայացնել նաև մնացած 5 կետերի վիճակը:

Հիշեցնենք՝  Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօր ժամը 10։00-ի դրությամբ ավելացել է ևս 39-ով և դարձել 329։ Բուժվածները 18-ն են, փաստացի բուժվողները՝ 311-ը, 1625 թեստի պատասխանները բացասական են եղել: Ունենք մահվան 1 դեպք:

Ըստ թեմայի

Հայաստանում կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքն է գրանցվել
Անսպասելի այցեր. զինվորներին ասել են` ինչ է պետք անել կորոնավիրուսից պաշտպանվելու համար
Կորոնավիրուսի գրոհն աշխարհի վրա շարունակվում է. մարտի 27-ի տվյալներ. Worldometer
թեգերը:
Հյուրանոց, Արսեն Թորոսյան, Ծաղկաձոր, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ